Այսօր: Շաբաթ, 22 Նոյեմբերի 2025թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
 

Համայնքի ղեկավար ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Արայիկ Մենժիկի Ներսիսյանը ծնվել է 1968թ. հունվարի 2-ին Ստեփանավանի շրջանի Կողես գյուղում:

Հայրը՝ Մենժիկ Ավետիքի Ներսիսյան - անասնաբույժ, մայրը՝ Եվգենյա Վասիլի Ներսիսյան - ուսուցչուհի:

1973թ. ընդունվել է Կողեսի ութամյա դպրոց , 1984թ.-ին ավարտել է Ագարակի միջնակարգ դպրոցը:

1984թ. - 1990թթ. սովորել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետի ցերեկային բաժնում և ստացել է գիտական ագրոնոմի որակավորում:

1986 - 1988թթ. ծառայել է Խորհրդային բանակում և զորացրվել է ավագի կոչումով:

1990 - 1991թթ. աշխատել է Կողեսի կոլտնտեսությունում որպես գլխավոր գյուղատնտես:

1991 - 1996թթ. ընտրվել և աշխատել է Կողեսի գյուղխորհրդի նախագահ:

1991 - 1993թթ. կամավորական ջոկատի կազմում մասնակցել է ԼՂՀ-ի և ՀՀ սահմանամերձ շրջանների մարտական գործողություններին:

1996թ. ընտրվել է Կողեսի գյուղապետ:

1996 - 2002 - 2005 - 2008 - 2012 - 2016 թվականներին վերընտրվել է որպես Կողեսի գյուղապետ:

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է.

- ԼՂՀ նախագահի հրամանագրով ,, Մարտական ծառայություն ,, մեդալով

- ՀՀ պաշտպանության խախարարի հրամանով ,,1992 - 1994թթ. մարտական գործողությունների մասնակից,, կրծքանշանով

- ,,Մարշալ Բաղրամյան,, մեդալով

- ,,Վազգեն Սարգսյան,, մեդալով

- ,,ՀՀ Զինված ուժեր 20 տարի,, մեդալով

- ԼՂՀ ,,Մայրություն,, ՀԿ -ի կողմից ,,Մայրական երախտագիտություն,, մեդալով

- ՀՀ երկրապահ կամավորականների միության հրամանով ,,ԵԿՄ 20 ՏԱՐԻՙՙ մեդալով

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ոսկե մեդալով

- ՀՀ նախագահի, կառավարության, մարզպետի կողմից արժանացել է պատվոգրերի և շնորհակալագրերի:

2017թ. նոյեմբերի 5-ին կայացած միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրվել է Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ղեկավար: Լոռի Բերդ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերն են՝ Ագարակ, Բովաձոր, Լեջան, Լոռի Բերդ, Հովնանաձոր, Յաղդան, Սվերդլով, Կողես, Ուռուտ բնակավայրերը: Համայնքի կենտրոն է հանդիսանում Լոռի Բերդ բնակավայրը:

2022թ. սեպտեմբերի 25-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով կայացած համայնքի ավագանու ընտրություններում՝ օրենքի ուժով վերընտրվել է Լոռի Բերդ համայնքի ղեկավար:

 

Ամուսնացած է, ունի երկու որդի:

 

Կոնտակտային տվյալներ

Հեռախոս՝/0256/21475
Էլ. փոստ՝arayik-nersisyan68@mail.ru
Գրել նամակ՝

Ընդունելություն

Ընդունելության վայրը՝ Լոռի Բերդի համայնքապետարան, հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, Լոռի Բերդ համայնք, գ. Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ փողոց, շենք 7

Ընդունելության օրը և ժամը՝ յուրաքանչյուր շաբաթվա երեքշաբթի օրը, ժամը՝ 12:00-ից մինչև 15:00-ն:

 

Գրանցվել առցանց

Նախընտրական ծրագիր

(273.24 Կբ) Ձեզնից մեկն եմ
(290.57 Կբ) Ձեր կողքին
(317.10 Կբ) Ձեզնից մեկն եմ
(13.61 Կբ)
Անվանում Փաստաթղթեր

Ստացած ձայների քանակը

2004

Լիազորությունների

Սկիզբ՝11/11/2017
Ավարտ՝

Կուսակցություն

Քաղաքացիական պայմանագիր

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner