Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ ենթակետով, ինչպես նաև հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու կանոնակարգը հաստատելու մասին» Լոռի Բերդ համայնքի ավագանու 2022թ. դեկտեմբերի 12-ի թիվ 49-Ն որոշումը՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու մշտական հանձնաժողովների աշխատակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |