Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և հաշվի առնելով սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստի արձանագրությունը և Լոռու մարզպետի՝ սուբվենցիոն ծրագրերի ամբողջական փաթեթների ներկայացման վերաբերյալ 08.02.2023թ. թիվ 01/108.11/00952-2023 գրությունը, ինչպես նաև Լոռի Բերդ համայնքի ավագանու 12․12․2022թ․ թիվ 58-Ա որոշումը՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Միավորել՝ ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի 2023 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրերը համաձայն՝ հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
Հավելված ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2023թ. փետրվարի 17-ի № -Ա որոշման
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԻԱՎՈՐՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐ
1. ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Բովաձոր, Լոռի Բերդ, Լեջան Կողես և Յաղդան բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների կանոնավոր տուֆ քարով սալարկում:
2. ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Ագարակ, Կողես, Յաղդան, Լեջան և Սվերդլով բնակավայրերի գիշերային լուսավորության համակարգերի կառուցում:
3. ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Ագարակ, Սվերդլով և Ուռուտ բնակավայրերի մանկապարտեզների շենքերի հիմնանորոգում:
4. ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրի համայնքային կենտրոնի ամբողջական վերանորոգում և տարածքի բարեկարգում։
5. ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Բովաձոր, Լեջան, Կողես, Յաղդան և Ուռուտ բնակավայրերի համայնքային կենտրոնների ամբողջական վերանորոգում և տարածքի բարեկարգում։
6. Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ, Բովաձոր, Հովնանաձոր և Սվերդլով բնակավայրերի ջրամատակարարման համակարգի ներքին և արտաքին ցանցի մասնակի նորոգում և հաշվիչների տեղադրում։
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ
կ.տ
|