Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 14-րդ և 18-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ և 42-րդ կետերով, ինչպես նաև հիմք ընդունելով՝ ՀՀ վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 18.12.2023թ. թիվ 120 դրական եզրակացությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրում գտնվող 06-009-0024-0003 կադաստրային ծածկագրով 0.01 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտներինպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողերը փոխադրել՝ էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, կապի գործառնական նշանակության հողերի:
2. Համայնքի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել սույն որոշման առաջին կետում նշված համապատասխան փոփոխությունները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |