Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 42-րդ կետով, 13-րդ հոդվածի 10-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն` ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Ուռուտ և Սվերդլով բնակավայրերի մանկապարտեզների շենքերի տանիքներին (յուրաքանչյուրին 5 կՎտ) ֆոտոոլտային կայաններ տեղադրելու նպատակով՝ Լոռի Բերդ համայնքինմասնակցելու՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համագործակցությամբ «ԵՄ-ն հայկական համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի համար» ծրագրի շրջանակներում մեկնարկած «Փոքր մասշտաբի վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության միջոցառումներ հանրային շենքերում և պիլոտային մեկուսացում տնային տնտեսությունների մակարդակում» (առաջին փուլ) ծրագրին և ստանալ դրամաշնորհ:
2. Ծրագրի իրականացման նպատակով Լոռի Բերդ համայնքի 2024 թվականի բյուջեից կատարել ներդրում` ծրագրի ընդհանուր արժեքի 25%-ի չափով :
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |