Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 45-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լոռի բերդ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լոռի բերդ, (0256) 2-14-75, loriberdhamaynq2017@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 նոյեմբերի 2022 թվականի N 45-Ա

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրա­պե­տության օրենքի 74-րդ հոդվածով`

համայնքի ավագանին որոշում է.

1.Հաստատել Լոռի Բերդ համայնքի նորընտիր համայնքի ղեկավարի երդման արարողության կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հավելված
ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու
 2022թ. նոյեմբերի 14-ի №    -Ա որոշման

Կ Ա Ր Գ

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ

 

1. Նորընտիր համայնքի ղեկավարի երդման արարողության նպատակով` համայնքի ղեկավարի ընտրվելուց հետո երրորդ օրացուցային օրը, ժամը 11.00-ին հրավիրվում է ավագանու նիստ: Նիստը տեղի է ունենում համայնքի  ավագանու նստավայրում:

2.  Համայնքի ղեկավարի երդման արարողության նախապատրաստման և անցկացման կազմակերպման պատասխանատուն «Լոռի Բերդի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկն է (այսուհետ` աշխատակազմ):

3. Աշխատակազմը ժամը 10.00 - 11.00-ն գրանցում է ավագանու անդամներին:

4. Ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է առնվազն ավագանու 8 (օրենքով սահմանված թվաքանակի կեսից ավելին) անդամ: Եթե կես ժամվա ընթացքում չի ապահովվում նիստի իրավազորությունը, ապա ավագանու նիստ է գումարվում հաջորդ օրը, ժամը 11.00-ին:

5. Նիստը վարում է ավագանու նիստին ներկա` տարիքով ավագ անդամը:

6. Նիստը վարողը հայտարարում է նիստի օրակարգը` համայնքի ղեկավարի երդում:

7. Նիստին ներկա են գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչը (համաձայնությամբ), Լոռու մարզպետը մարզպետը, Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդը (համաձայնությամբ), հրավիրված պետական, եկեղեցական, մշակութային և հասարակական գործիչներ:

8. Նիստը վարողն ընտրված համայնքի ղեկավարին հրավիրում է ամբիոնի մոտ։ Ամբիոնին մոտենալուց հետո` ընտրված համայնքի ղեկավարն արտասանում է երդման տեքստը.

«Ստանձնելով Լոռի Բերդ համայնքիղեկավարիպաշտոնը` երդվումեմ.

Համայնքի ղեկավարիլ իազորություններն իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարիլ իազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործելի բարօրություն նրա բնակիչների:

Պարտավորվումեմպաշտպանելհամայնքիիրավունքները, օրինականշահերըևսեփականությունը, ուժերիսանմնացորդնվիրումովսատարելժողովրդիհավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին:»:

9. Երդումն արտասանելուց հետո հնչում է Հայաստանի Հանրապետության օրհներգը: Համայնքի ղեկավարը ստորագրում է երդման տեքստի տակ, որն ի պահ է հանձնվում համայնքապետարանին:

10. Երդման տեքստը ստորագրվելուց հետո` նիստը վարողը ելույթի համար ձայնը տալիս է համայնքի ղեկավարին:

11. Ելույթի համար տրվում է մինչև 20 րոպե ժամանակ:

12. Ելույթից հետո համայնքի ղեկավարը զբաղեցնում է նախագահողի տեղը և շարունակում վարել նիստը:

13. Ողջույնի խոսքերով կարող են հանդես գալ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Լոռու մարզպետարանի, Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի ներկայացուցիչները, ինչպես նաև կարող են հրապարակվել ուղերձներ:

14. Ողջույնի խոսքերից և ուղերձների հրապարակումից հետո համայնքի ղեկավարը հայտարարում է նիստը փակված:

 

ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                            Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ


Կողմ -15

ԱՍՐՅԱՆ ԱՆՆԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆՆԱ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՍԻԼՎԱ

ՆԵՐՍԵՍՅԱՆ ԻՐԻՆԱ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ՉԱՏԻՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՉԱՏԻՆՅԱՆ ՎԱՆՈ

ՉԻԲՈՒԽՉՅԱՆ ԱՐՄԱՆ

ՊԱՊԻԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՊԱՊՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍԵՐՈԲՅԱՆ ԱՆԻ

ՍԻՄՈՆՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՎԱՐԴՈՒՄՅԱՆ ՀԱՅԿ

ՎԵՐՄԻՇՅԱՆ ԿԱՐԼԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner