Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 18-րդ հոդվածի 1-ին մասի42-րդ կետերով, ինչպես նաև հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառավարման 2023թ. ամենամյա ծրագիրը համաձայն` հավելված 1-ի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառավարման 2023-2027թթ.. հնգամյա ծրագիրը համաձայն` հավելված 2-ի:
3. Սույն որոշմամբ հաստատված ծրագրերը համարել` ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի 2023-2027թթ. զարգացման հնգամյա ծրագրի բաղկացուցիչ մաս:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |