Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1 հոդվածով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝
համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի 2024-2026թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը համաձայն՝ հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել՝ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի 2024-2026թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2023թ. հոկտեմբերի 12-ի թիվ 63-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: