|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լոռի բերդ համայնք ՀՀ Լոռիի մարզ, գ. Լոռի բերդ, (0256) 2-14-75, loriberdhamaynq2017@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 հուլիսի 2024 թվականի N 48-Լ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ ենթակետով, ինչպես նաև հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու կանոնակարգը հաստատելու մասին» Լոռի Բերդ համայնքի ավագանու 2022թ. դեկտեմբերի 12-ի թիվ 49-Ն որոշումը՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու մշտական հանձնաժողովների աշխատակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -11 ԱՍՐՅԱՆ ԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԻՇԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՍԻԼՎԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ ԱՐԱՅԻԿ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ ԱՐՄԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՊԱՊՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԻՄՈՆՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ ՀԱՅԿ ՎԵՐՄԻՇՅԱՆ ԿԱՐԼԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(22.03 Կբ)
Հավելված |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|