Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 74-րդ հոդվածով`
համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել Լոռի Բերդ համայնքի նորընտիր համայնքի ղեկավարի երդման արարողության կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հավելված
ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու
2022թ. նոյեմբերի 14-ի № -Ա որոշման
Կ Ա Ր Գ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ
1. Նորընտիր համայնքի ղեկավարի երդման արարողության նպատակով` համայնքի ղեկավարի ընտրվելուց հետո երրորդ օրացուցային օրը, ժամը 11.00-ին հրավիրվում է ավագանու նիստ: Նիստը տեղի է ունենում համայնքի ավագանու նստավայրում:
2. Համայնքի ղեկավարի երդման արարողության նախապատրաստման և անցկացման կազմակերպման պատասխանատուն «Լոռի Բերդի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկն է (այսուհետ` աշխատակազմ):
3. Աշխատակազմը ժամը 10.00 - 11.00-ն գրանցում է ավագանու անդամներին:
4. Ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է առնվազն ավագանու 8 (օրենքով սահմանված թվաքանակի կեսից ավելին) անդամ: Եթե կես ժամվա ընթացքում չի ապահովվում նիստի իրավազորությունը, ապա ավագանու նիստ է գումարվում հաջորդ օրը, ժամը 11.00-ին:
5. Նիստը վարում է ավագանու նիստին ներկա` տարիքով ավագ անդամը:
6. Նիստը վարողը հայտարարում է նիստի օրակարգը` համայնքի ղեկավարի երդում:
7. Նիստին ներկա են գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչը (համաձայնությամբ), Լոռու մարզպետը մարզպետը, Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդը (համաձայնությամբ), հրավիրված պետական, եկեղեցական, մշակութային և հասարակական գործիչներ:
8. Նիստը վարողն ընտրված համայնքի ղեկավարին հրավիրում է ամբիոնի մոտ։ Ամբիոնին մոտենալուց հետո` ընտրված համայնքի ղեկավարն արտասանում է երդման տեքստը.
«Ստանձնելով Լոռի Բերդ համայնքիղեկավարիպաշտոնը` երդվումեմ.
Համայնքի ղեկավարիլ իազորություններն իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարիլ իազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործելի բարօրություն նրա բնակիչների:
Պարտավորվումեմպաշտպանելհամայնքիիրավունքները, օրինականշահերըևսեփականությունը, ուժերիսանմնացորդնվիրումովսատարելժողովրդիհավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին:»:
9. Երդումն արտասանելուց հետո հնչում է Հայաստանի Հանրապետության օրհներգը: Համայնքի ղեկավարը ստորագրում է երդման տեքստի տակ, որն ի պահ է հանձնվում համայնքապետարանին:
10. Երդման տեքստը ստորագրվելուց հետո` նիստը վարողը ելույթի համար ձայնը տալիս է համայնքի ղեկավարին:
11. Ելույթի համար տրվում է մինչև 20 րոպե ժամանակ:
12. Ելույթից հետո համայնքի ղեկավարը զբաղեցնում է նախագահողի տեղը և շարունակում վարել նիստը:
13. Ողջույնի խոսքերով կարող են հանդես գալ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Լոռու մարզպետարանի, Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի ներկայացուցիչները, ինչպես նաև կարող են հրապարակվել ուղերձներ:
14. Ողջույնի խոսքերից և ուղերձների հրապարակումից հետո համայնքի ղեկավարը հայտարարում է նիստը փակված:
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ