Այսօր: Ուրբաթ, 16 Հունվարի 2026թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
‼️ ՈՒ Շ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
2025,Օգոստոս 8 - 2026,Սեպտեմբեր 10

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



«Դարձի՛ր Սոցիալական Ձեռներեց, զարգացրո՛ւ ՔՈ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԸ»
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Անի Մարտիրոսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
21/07/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
22/07/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Լոռու մարզի ԼՈՌԻ ԲԵՐԴ համայնքի բնակիչների համար (#changemakers) հատուկ մշակված նոր կրթական ծրագիր է, որը հնարավորություն կընձեռի քարտեզագրել համայնքի ռեսուրսները և նախագծել զարգացման նոր ծրագրեր,քայլեր, բիզնես մոդելներ, ինչպես նաև հաջողության հասնելու ողջ գործիքակազմն ու քարտեզը։
🤝Կրթական ծրագիրն իրականցվում է ՀՀ Լոռու մարզի ԼՈՌԻ ԲԵՐԴ համայնքապետարանի հովանավորությամբ՝ համագործակցելով Սոցիալական Ձեռներեցների դպրոց, միջազգային ակադեմիայի հետ։
💬Ծրագրի նպատակն է՝
ԼՈՌԻ ԲԵՐԴ համայնքի բնակիչների շրջանում իրականացնել գործարարության խթանման, բնակիչների տնտեսական դերի ակտիվացման և հզորացման կրթական ծրագիր։
💬Ինչպես նաև ծրագիրը կնպաստի 16-75 տարեկան բնակիչների շրջանում՝
✔️ձեռնարկատիրական գիտելիքների, առաջնային կարիքների բավարարմանն ուղղված սեփական նախաձեռնությունների կազմակերպման հմտությունների ձևավորմանը և զարգացմանը,
✔️համայնքի առաջնային կարիքների վեր հանման համար հատուկ մշակված գործիքների նախագծմանն ու կիրառմանը,
✔️կտրամարդրի տեղեկատվություն, թե
- ինչպե՞ս հիմնել սոցիալական ձեռնարկություն (բիզնես) և զարգացնել սեփական համայնքը,
- ինչպե՞ս համատեղել սիրելի աշխատանքը ձեռնարկատիրական գործունեության հետ,
-ինչպե՞ս դարձնել քեզ շրջապատող միջավայրը ավելի բարեկարգ՝ հիմնելով համայնքահեն և պետականամետ սոցիալական ձեռներեցություն ՔՈ ՄԱՐԶՈՒՄ I ՀԱՄԱՅՆՔՈՒՄ,
-ինչպե՞ս ապահովել բնապահպանական, սոցիալական, տնտեսական, մշակությաին, կրթական սոցիալական ազդեցություն (դրական փոփոխություններ)՝ բնակվելով ՔՈ սիրելի ՀԱՄԱՅՆՔՈՒՄ (ՄԱՐԶՈՒՄ)։
❗️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ❗️
ℹ️ Մասնակցելու համար ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ ունենալ գործարար ոլորտի հատուկ հմտություններ, կարողություններ կամ բիզնես գաղափարներ։
ℹ️Լավագույն ՍՁ (բիզնես) գաղափարները ֆինանսավորվում են դպրոցի կողմից:
ℹ️Ծրագիրը ճկուն է և հարմարեցված Ձեր զբաղվածությանը։
❗️Ինչպե՞ս դիմել․
-Դիմելու վերջնաժամկետը՝ հուլիսի 30, 2025։
-Կրթական ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար՝ լրացրե՛ք հետևյալ հայտադիմումը՝
🚻 Ովքե՞ր կարող են դիմել՝👇
ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Ագարակ, Բովաձոր, Լեջան, Լոռի Բերդ , Կողես, Հովնանաձոր, Յաղդան, Ուռուտ, Սվերդլով բնակավայրերի 16-75 տարեկան կենսունակ բնակիչները, ովքեր՝
● ընդգրկված են ընտանեկան նպաստի համակարգում,
● ունեն հաշմանդամության 1- ին կամ 2 -րդ խումբ,
● ընտանիքներ, ովքեր ունեն հաշմադամություն ունեցող երեխաներ,
● պատերազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձինք,
● համարվում են զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ,
● 2023թ․ սեպտեմբերի 17-ին ԼՂ-ից բռնի տեղահանված և Լոռի Բերդ խոշորացված համայնքում բնակվող ընտանիքների անդամներ,
● բազմազավակ (երեք և ավելի երեխա ունեցող) անձինք,
● ընտանեկան բռնության ենթարկված, ամուսնալուծված անձինք, միայնակ մայրեր,
● 63+ տարիքի անձինք, ովքեր չունեն զբաղվածություն,
● Լոռի Բերդ համայնքի հեռավոր բնակավայրերում բնակվող անձինք։
ℹ️🚻 Ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ և ցանկությամբ կրթական ծրագրին կարող են միանալ Լոռի Բերդ համայնքի բոլոր բնակավայրերի այն բնակիչները, ովքեր 16-75 տարեկան են, սակայն՝
©️ չգիտեն ինչպե՞ս հիմնել սոցիալական ձեռնարկություն (բիզնես),
©️ ունեն գործող կամ մեկնարկի փուլում գտնվող Սոցիալական (բիզնես) ձեռնարկություն,
©️ ցանկանում են հիմնել նորարական գյուղատնտեսական և այլ ոլորտներում սոցիալական ձեռնարկություն (բիզնես),
©️ ունեն հասարակական կազմակերպություններ (ՀԿ) և հիմնադրամներ,
©️ հանդիսանում են սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ (ՍՊԸ) հիմնադիրներ կամ թիմակիցներ,
©️ հանդիսանում են անհատ ձեռնարկատերեր (ԱՁ), փակ բաժնետիրական ընկերությունների (ՓԲԸ) հիմնադիրներ,
©️ հանդիսանում են պետական, մասնավոր և հասարակական սեկտորի տարբեր կառույցների ղեկավարներ և աշխատակիցներ:
Կրթական ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար՝ լրացրե՛ք հետևյալ հայտադիմումը՝
📌«Դարձի՛ր Սոցիալական Ձեռներեց, զարգացրո՛ւ ՔՈ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԸ» Կրթական ծրագրի կառուցվածքը՝
📅 Շաբաթական 2-3 հանդիպում,
⏱ Յուրաքանչյուրի տևողությունը՝ 1,5 ժամ,
📍 Կրթական ծրագիր՝ 2 ամիս ,
📍շաբաթական 1 տեսական և 1 պրակտիկ դաս + անհատական խորհրդատվություն,
📍Կրթություն՝ հիբրիդային ձևաչափով,
📍Լավագույն ՍՁ/բիզնես գաղափարի ֆինանսավորվում։
❗️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ❗️
©️Կրթական խմբում կընդգրկվեն առաջին և երկրորդ փուլերը հաղթահարած և բարձր միավորներ հավաքած մասնակիցները։
©️Ծրագրի մասնակիցները կընտրվեն գրավոր՝ թեստ, բանավոր՝ հարցազրույցի միջոցով։
⭐Դիմում-հայտի լրացումը պարտադիր է մինչև հուլիսի 30-ը ներառյալ։
⭐Թեստը և հարցազրույցը կիրականացվի ս/թ օգոստոսի 10-15-ը ներառյալ։
---- Տեղերը սահմանափակ են:
🆗 Մասնակցելով Դուք կունենաք հետևյալ հնարավորությունները՝
⭐սովորել լուծել հասարակության սոցիալական խնդիրները ձեռնարկության (բիզնեսի) հիմնելու միջոցով,
⭐ինչպես զարգացնել Ձեր համայնքը՝ հենվելով համայնքի ռեսուրսների վրա,
⭐գեներացնել և վալիդացնել ՍՁ/ բիզնես գաղափարներ,
ծանոթանալ սոցիալական ազդեցության մոդելներին,
⭐ զարգացնել հաջողակ ձեռներեցին բնորոշ գործարար և ստեղծարար մտածողություն,
⭐ մշակել բիզնես մոդել,
⭐ ձեռքբերել սոցիալական և կոմերցիոն շուկաների ուսումանսիրության և վերլուծության հմտություններ,
⭐ սովորել բիզնես սկսելու համար անհրաժեշտ «Hard, soft skills» հմտություններ, ներառյալ` Excel, Google Form, Gmail, PPT,
⭐ձեռք բերել կառավարման, մարքեթինգի և վաճառքի հմտություններ,
⭐ ձեռքբերել ներդրումներ ներգրավելու հմտություններ,
⭐ ձեռքբերել ՍՁ ֆինանսական պլանավորման և կառավարման հմտություններ,
⭐մշակել դրամաշնորհային հայտերի փաթեթներ,
ինչպես իրականացնել ֆոնդհայթայթում,
⭐բարելավել բիզնես գաղափարներ ներկայացնելու (Pitching) հմտություններ,
⭐ձեռքբերել ամուր գործարար կապեր,
⭐ձեռքբերել համայնքի խնդիրները վերհանելու, ռեսուրսները ⭐քարտեզագրելու և կիրառելու մեթոդներ և մեխանիզմներ,
⭐ անմիջապես հանդիպումից հետո ստանալ կրթական ծրագրի ընթացքում ուսուցանվող բոլոր նյութերն ու գործիքները։
🆗 Եթե մտածում եք, թե ինչպե՞ս է հնարավոր հասնել այս ամենին, ապա ծանոթացեք մեր ծրագրի առավելություններին
📒 աշխատանք մինչև 100-ից ավել միջազգային փորձագետների հետ՝ դասական և ժամանակակից մոտեցումների համադրմամբ,
📒 Մինչև 18 կրթական մոդուլներ,
📒 Ավելի քան 20 ՍՁ կրթական գործիքներ և մեթոդներ,
📒 Մենթորի խորհրդատվության և ուղեկցող - խորհրդատուի (Tracker) աջակցություն,
📒 Մեր կառույցի կողմից 2 Լավագույն ՍՁ գաղափարի ֆինանսավորում,
📒 80% պրակտիկ կրթություն՝ յուրաքանչյուր տեսական նյութ ամրապնդվում է հատուկ մշակված պրակտիկ գործիքներով և խաղային տեխնիկաներով,
📒 հանդիպում քննարկումներ կայացած գործարարների հետ,
📒Հանդիպումներ պետական, մասնավոր, հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ,
📒 Խորհրդատվություն Ձեր բիզնես մոդելի ուժեղ և թույլ կողմերի վերաբերյալ,
📒 Կրթության ընթացքում բոլոր նյութերի և գործիքների հասանելիություն,
📒 Եռալեզու, բազմաֆունկցիոնալ ներառական կրթական հարթակ,
📒 ՍՁ համայնքին ադամակցելու և շարունակական կրթություն, խորհրդատվություն ստանալու հնարավորություն։
©️Պարզապես գրանցվի՛ր նշված հղումով և մեր մասնագետը կապ կհաստատի քեզ հետ՝
📩 Հարցերի դեպքում, խնդրում ենք կապ հաստատել` ֆեյսբույան էջով https://www.facebook.com/ssearmenia , Էլ. Հասցեով ssearmenia@gmail.com կամ հետևյալ հեռախոսահամարով՝ +374 (98) 00 55 13։
Բոլորը
Հանրային լսում
Ինչպես դիմել համայնքապետարան
ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 213
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner