Լոռի Բերդի համայնքապետարանը հրավիրում է շահագրգիռ բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց` Լոռվա Ամրոց ՍՊ ընկերության կողմից Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ, Ագարակ, Յաղդան և Կողես բնակավայրերում ՀԷԿ-ի կառուցման աշխատանքների և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ կազմակերպվող հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների`(2-րդ փուլ) ս.թ. մարտի 21-ին
1. Հանրային բաց լսումները և (կամ) քննարկումները տեղի կունենան Լոռի Բերդի համայնքային կենտրոնում, հասցե` ՀՀ Լոռու մարզ, Լոռի Բերդ համայնք, գ. Լոռի Բերդ Աշոտ Երկաթ փողոց, 1-ին նրբանցք, շենք 2
Փաստաթղթերին կարող եք ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), կամ մոտենալ Լոռի Բերդի համայնքապետարան, հասցե` Լոռի Բերդ համայնք, գ. Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ փողոց, շենք 7:
2. Հանրային բաց լսումները և (կամ) քննարկումները կկայանան ս.թ.մարտի 21-ինժամը 12:00-ին:
1. Հանրային բաց լսումների և (կամ) քննարկումներին հրավիրվում են.
1) Շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք,
- Շահագրգիռ անձինք կարող են քննարկվող հարցի վերաբերյալ մինչև 2022թ.մարտի 28-ը ժամը 11:00-ն ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները ուղարկելով loriberd.lori@mta.gov.am էլեկտրոնային հասցեին, Լոռի Բերդ համայնքի loriberd.am պաշտոնական ինտերնետային կայքին կամ գրավոր ներկայացնել Լոռի Բերդի համայնքապետարան:
Հարգանքներով`
Լոռի Բերդի համայնքապետարան