Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետով, հիմք ընդունելով Լոռի Բերդ համայնքում 2022 թվականի նոյեմբեր ամսին կայացած հանրային լսումների արձանագրությունը, ինչպես նաև հաշվի առնելով Լոռի Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը. համայնքի ավագանին որոշում է.
1. ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով 2023 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրերին մասնակցելու մասին Լոռի Բերդ համայնքի ավագանու 15.07.2022թ․ թիվ 30-Ա որոշման հավելվածը խմբագրել նոր բովանդակությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |