Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենքսգրքի 67-րդհոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի N 286-Ն որոշման 8-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին`
Ո ր ո շ ու մ է
1. Տալ հավանություն համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասը աճուրդով-վաճառքով օտարելուն.
Լոռի Բերդ համայնքի Լեջան գյուղում 06-025-0127-0255 ծածկագրից առանձնացված 0.55992 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության՝ գործառնական նշանակությունը գյուղ. արտադրական հողամաս:
2. Սահմանել` մեկ հեկտարի մեկնարկային գինը 1.440000 ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: