|
25.09.27
ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ
|
|
Ողջունում եմ Ձեր կողմից Լոռի Բերդ համայնքի պաշտոնական կայքի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությունը: Համայնքապետարանի պաշտոնական կայքում դուք կգտնեք Ձեզ անհրաժեշտ տեղեկությունները և հետաքրքրող հարցերի պատասխանները՝ համայնքի և համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի գործունեության վերաբերյալ: Փորձելով առավելագույնս օգտագործել կայքի ընձեռած հնարավորությունները՝ մենք հանրությանը մատչելի և ամբողջական տեղեկատվություն ենք տրամադրում մեր աշխատանքների մասին, իրազեկում ենք Լոռի Բերդ համայնքում իրականացվող ծրագրերի, աշխատանքների և իրադարձությունների մասին: Մենք կաշխատենք, որ մեր կայքը լինի Ձեր լավագույն օգնականը՝ համայնքային իրադարձությունների, իրականացվող աշխատանքների և նախաձեռնությունների վերաբերյալ փնտրվող ...
Մանրամասն |
|
|
|
|
16.12.25
Լոռի Բերդ խոշորացված համայնքը ընտրվել է Եվրոպայի խորհրդի Հայաստանի գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացվող՝ նորարարական գործընթացի պոտենցիալ փորձնական համայնք
|
|
Լոռի Բերդ խոշորացված համայնքը կմասնակցի Կոնգրեսի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցության իրականացվող՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացվող նոր ծրագրին, որը միտված է աջակցել Հայաստանում ժողովրդավարական կառավարման լավգործելակերպին․ Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիան հավատարմագրվել է Կոնգրեսի կողմից՝ ՀՀ տեղական մակարդակում Եվրոպական կառավարման գերազանցության նշանը (ELoGE խթանելու համար։ELoGE-ն ինքնագնահատման գործիք է, որը բաղկացած է ժողովրդավարական կառավարման լավ կառավարման 12 սկզբունքներից, 36 թիրախներից և 72 ցուցանիշներից։Այն շնորհվում է այն համայնքներին, որոնք կարող են ցույց տալ, որ հասել են այդ չափանիշների ...
Մանրամասն |
|
|
03.12.25
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 09-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
|
|
Նիստի անցկացման ժամանակ՝ 09․12․2025թ․,ժամը՝ 12։00-ննիստի անցկացման վայրը՝ ՀՀ Լոռու մարզ, Լոռի Բորդ համայնք, գ․ Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ փողոց, շենք 7Օրակարգ1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2025 թվականի յոթերորդ նստաշրջանի հերթական նիստի` դեկտեմբերի 09-ի նիստի օրակարգը հաստատելու մասին:2) Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ)կողմից գործադրվող տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհային մրցույթին համաֆինանսավորումը ապահովելուն համաձայնություն տալու մասին:3) Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին արտոնություն տրամադրելու մասին:4) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2025թ. մայիսի 08-ի ...
Մանրամասն |
|
|
24.11.25
Կայացավ հանրային քննարկումներ՝ Լոռի Բերդ համայնքի 2026թ․ բյուջեի, տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի և սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ
|
|
Ս․ թ․ նոյեմբերի 18-ին Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի գլխավորությամբ՝ Լոռի Բերդի համայնքապետարանում անցկացվեցին Լոռի Բերդ համայնքի 2026թ․ բյուջեի կազմման, Լոռի Բերդ համայնքում 2026թ․ համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի սահմանման և ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով 2026թ․ բյուջետային ֆինանսավորման ծրագրերին մասնակցելու վերաբերյալ հանրային քննարկումներ։Համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը հանրությանը ներկայացրեց բյուջեի նախագիծը հիմնական կողմերով, անդրադառնալով սոցիալ-տնտեսական ոլորտի առանձին առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին, համայնքի առաջիկա ծրագրերին։ Ի ուրախություն բոլորիս՝ ներկայացվեց նաև, որ ավարտական փուլում է համայնքի ...
Մանրամասն |
|
|
21.11.25
Լոռի Բերդ համայնքի հարգելի բնակիչներ․
|
|
Ձեր հարմարավետության բարձրացման և ժամանակի խնայողության նպատակով՝ Լոռի Բերդ համայնքի բոլոր բնակավայրերի վարչական շենքերում տեղադրվել են վճարային POS-տերմինալներ, որոնք ապահովում են վճարումների արագ, անվտանգ և հարմար իրականացումը։ Տերմինալներն ունեն պարզ և հասանելի կիրառություն, ինչպես նաև առաջարկում են համեմատաբար ցածր միջնորդավճարներ, ինչը հնարավորություն է տալիս վճարումները կատարել առավել մատչելի՝ առանց հավելյալ ժամանակի և ծախսերի։ Հարգանքներով՝ Լոռի Բերդի համայնքապետարան
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |