Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 4
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լոռի բերդ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լոռի բերդ, (0256) 2-14-75, loriberdhamaynq2017@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

16 մայիսի 2023 թվականի N 4

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՔՈՆՍԵԿՈԱՐԴ ՍՊԸ-Ի ԿՈՂՄԻՑ ՄՇԱԿՎԱԾ` ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԳԱՐԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՀԱՆ ՌՇՏՈՒՆՈՒ ԿՈՂՄԻՑ ՀԱՆԳՍՏԻ ԵՎ ՏՈՒՐԻԶՄԻ ԿԵՆՏՐՈՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՅՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ /1-ԻՆ ԼՍՈՒՄ/

 ՀՀ Լոռու մարզ, Լոռի Բերդ համայնք, գ. Ագարակ

 

Սույն թվականի  մայիսի 16-ին ժամը 12։00-ին ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի ունեցավ քաղաքացի Վահան Ռշտունու կողմից` ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրում հանգստի և տուրիզմի կենտրոնի կառուցման և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային բաց լսում և (կամ) քննարկում (առաջին լսում):

Քննարկումներին մասնակցում էին` Ագարակ բնակավայրի վարչական ղեկավար Քրիստինե Մելիքջանյանը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար` Անի Մարտիրոսյանը, ձեռնարկող՝ Վահան Ռշտունին, «Քոնսեկոարդ» ՍՊ ընկերության ներկայացուցիչները և համայնքի բնակիչները (մասնակիցներիցուցակըստորագրություններովև տեսաձայնագրությունը կցվումեն արձանագրությանը):

Բացման խոսքով հանդես եկավ Ագարակ բնակավայրի վարչական ղեկավար Քրիստինե Մելիքջանյանը։ Նա ողջունեց ներկաներին և ներկայացրեց հանրային քննարկման նպատակը և նշեց, որ սա առաջին հանրային քննարկումն է, այնուհետև խոսքը փոխանցեց ձեռնարկող՝ քաղաքացի Վահան Ռշտունուն։

Վ. Ռշտունին ներկայացրեց, թե ինչու են որոշել հենց Ագարակ գյուղում կառուցել հանգստի և տուրիզմի կենտրոն։ Ասաց, որ նախատեսվում է կառուցել  սպորտային համալիր՝ լողավազանով, որը ոչ միայն կներգրավի զբոսաշրջիկներին ձմռան ամիսներին, այլև հասանելի կլինի հարակից բնակավայրերում բնակվող երեխաներին, ովքեր ներկայումս չունեն հնարավորություն սպորտով զբաղվելու և հավելեց, որ բնակավայրի երեխաների համար այդ ամենը լինելու է անվճար: Ավելացրեց, որ հանգստի կենտրոնի շահագործումը դրական ազդեցություն կունենա նաև գյուղի զարգացման վրա։

    Հնչեցին հարցեր նախատեսվող գործունեության վերաբերյալ.

Հարց/ Վալեր Չատինյան - Ե՞րբ է նախատեսվում սկսել շինարարությունը, և արդյոք հնարավո՞ր  է այդ աշխատանքներում ներգրավել տեղի բնակչությանը։

Պատասխան/ Վահան Ռշտունի - Շինաշխատանքները կսկսվեն օրենքով սահմավնած որոշակի գործընթացներն ավարտելուց անմիջապես հետո, իսկ շինաշխատանքներում բնականաբար առաջնահերթությունը տրվելու է տեղի բնակչությանը։

Հարց/ Կարլեն Վերմիշյան   -  Ասեմ, որ բնակիչները ողջունում են նախատեսվող գործունեությունը, սակայն իրենց հետաքրքրում է, թե ինչպե±ս է կարգավորվելու հարակից հողամասերին չխոչընդոտելու հարցը։

Պատասխան/ Վահան Ռշտունի - Բոլոր հարցերը համաձայնեցվելու են բնակիչների հետ, իսկ  նախատեսվող համալիրի և հարևան հողամասերի միջև երկու կողմից կառուցվելու են 5 մետրանոց ճանապարհներ։

Պատասխան/ Գարիկ Չատինյան -  Որպես բնակիչ ողջունեում եմ նախատեսվող գործունությունը և պատրաստակամ եմ աջակցելու ցանկացած հարցում։

 Այնուհետև Ք. Մելիքջանյանը խոսքը փոխանցեց «Քոնսեկոարդ» ՍՊ ընկերության տնօրեն Վռամ Թրոսյանին։

Վռամ Թևոսյանը համառոտ ներկայացրեց օրենքի պահանջները, նշեց, որ համաձայն` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի այս գործունեությունը համարվում է «Գ» կատեգորիայի գործունեություն և ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության՝ թվով երկու հանրային լսումների կազմակերպմամբ։

Նա նշեց գործունեության հետևանքով հնարավոր բնապահպանական ռիսկերը և դրանց մեղմմանն ուղղված միջոցառումները։ Ասաց, որ հիմնական բնապահպանական ռիսկը կապված է շինարարական տեխնիկայի աշխատանքի, ինչպես նաև հողի բերրի շերտի կտրման, պահպանման և հետագա օգտագործման հետ։ Նա ավելացրեց, որ դրանց մեղմանն միջոցառումները ներկայացված են նախնական գնահատման հայտում։

Քննարկման մասնակիցները նշեցին, որ ներկայացված նախնական գնահատման հայտի, ինչպես նաև  նախատեսվող գործունեության աշխատանքների վերաբերյալ առարկություններ չունեն և տալիս են իրենց նախնական համաձայնությունը՝ հանրային լսման հետագա փուլ իրականացնելու համար։



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner