Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 32-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 32-Ա


Զեկ. ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով ՀՀ  Հողային օրենսգրքի 68-րդ, 77-րդ հոդվածներով, Լոռի Բերդ համայնքի ավագանու 25.01.2018թ. թիվ 3-Ա որոշմամբ, ինչպես նաև հիմք ընդունելով Լոռի Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը.

համայնքի ավագանին որոշում է.

1.   ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը և հիմնական միջոցները մրցութային կարգով վարձակալության տրամադրելու համար ստեղծել հանձնաժողով` հետևյալ կազմով.

Աճուրդի կազմակերպիչ և աճուրդավար - Լոռի Բերդ համայնքի ղեկավար` Արայիկ Ներսիսյան

Արձանագրող - Լոռի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար` Անի Մարտիրոսյան

Հանձնաժողովի անդամներ`

համայնքապետարանի գլխավոր մասնագետ Մարգարիտա Հովսեփյան

համայնքապետարանի առաջատար մասնագետ Քրիստինե Մելիքջանյան

ավագանու անդամ Արտավազդ Սախլյան

ավագանու անդամ Արմեն Ավետիսյան

ավագանու անդամ Մելանյա Վարդանյան:

2.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 
Կողմ (6)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner