Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենքսգրքի 67-րդհոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի N 286-Ն որոշման 8-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին`
Ո ր ո շ ու մ է
1. Տալ հավանություն համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերն աճուրդ-վաճառքով օտարելուն.
1.1 Լոռի Բերդ համայնքի Սվերդլով գյուղում գտնվող 06-101-0054-0001 ծածկագրից առանձնացված 0.0062 հա մակերեսով և 0.26 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասեր:
1 հեկտարի մեկնարկային գինը 1 440.000 ՀՀ դրամ:
1.2 Լոռի Բերդ համայնքի Ուռուտ գյուղում գտնվող 06-105-0312-0016 ծածկագրով 1.21 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամաս:
1 հեկտարի մեկնարկային գինը 1 440.000 ՀՀ դրամ:
1.3 Լոռի Բերդ համայնքի Ուռուտ գյուղում գտնվող 06-105-0312-0001 ծածկագրից առանձնացված 5.0 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ
արտադրական նշանակության հողամասը աճուրդ-վաճառքով օտարել` բաժանելով չորս հավասար մասերի:
1 հեկտարի մեկնարկային գինը 1 440.000 ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: