Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ, 29-րդ և 42-րդ կետերով, ՀՀ կառավարության 17.09.2009 թվականի «ՀՀ գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման մասին» թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով.
համայնքի ավագանին որոշում է.
1. ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Բովաձոր գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, ենթավարձակալությամբ տրված 06-025-0101-0056 կադաստրային ծածկագրով 0.5 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության երրորդ կարգի վարելահող գործառնական նշանակության հողամասը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով փոխադրել երրորդ կարգի պտղատու այգու գործառնական նշանակության` միայն տվյալ հողամասը աճուրդ-վաճառքով օտարելուց հետո:
2.Համայնքի ղեկավարին` վ
արձակալությամբ տրված Լոռի Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի գործառնական նշանակությունը փոխադրել միայն տվյալ հողամասերը աճուրդ-վաճառքով օտարելուց հետո:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: