Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Լոռի Բերդ համայնքի ավագանու 27.12.2017թ. թիվ 14-Աորոշմամբ, հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի տարածքում տեղի ունեցող տարերային աղետների պատճառված վնասների գնահատման և դրանց վերացման առաջնահերթ միջոցառումները կազմակերպող հանձնաժողովի կողմից 07.02.2020թ. և 09.08.2021թ. կազմված արձանագրությունները, ինչպեսնաև հաշվի առնելով Հովնանաձոր բնակավայրի բնակիչներ` ԱնատոլիՇերմազանյանիևՍամվելՍահակյանիդիմումները, Ագարակ գյուղի բնակիչ Դերենիկ Ջիլավյանի դիմումը,Լեջանգյուղիբնակչուհի Աննա Սարգսի Մոսինյանիդիմումը, ինչպես նաև հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Լոռու մարզպետի 13.08.2021թ. թիվ 01/118.2/06590-2021 գրության վերաբերյալ.
համայնքի ավագանին որոշում է.
1. Լոռի Բերդ համայնքի 2021թ. բյուջեի 10-07-01 դասակարգմամբ §Սոցիալական հատուկ արտոնություններ¦ ծրագրի 4729 հոդվածով նախատեսված գումարից 40000-ական (քառասուն հազար) ՀՀ դրամի չափով սոցիալական օգնություն տրամադրել Անատոլի Շերմազանյանին, Սամվել Սահակյանին, Աննա Սարգսի Մոսինյանին և Դերենիկ Ջիլավյանին:
2.Եռամսյա վարժական հավաքներիմեկնածԼոռիԲերդ համայնքիբնակիչներիընտանիքներիցյուրաքանչյուրինԼոռի Բերդ համայնքի 2021թ. բյուջեի 10-07-01 դասակարգմամբ §Սոցիալական հատուկ արտոնություններ¦ ծրագրի 4729 հոդվածով նախատեսված գումարիցտրամադրել 25.000 (քսանհինգհազար) ՀՀդրամիչափովմիանվագսոցիալականօգնություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: