Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 6
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լոռի բերդ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լոռի բերդ, (0256) 2-14-75, loriberdhamaynq2017@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

27 դեկտեմբերի 2022 թվականի N 6

2022թ. թվականի դեկտեմբերի 27-ին ժամը` 12:00-ին ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Կողես բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կայացած Հերուհուշ ՍՊ ընկերության կողմից նախատեսվող Կողեսի գաբրոսիենիտների հանքավայրի Հյուսիսային տեղամասի արդյունահանման աշխատանքների նախաձեռնության վերաբերյալ հանրային լսումների

Ս.թ. դեկտեմբերի 27-ին Լոռի Բերդ համայնքի Կողես բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կայացած հանրային լսումներին մասնակցում  էին՝ Կողես բնակավայրի վարչական ղեկավար Ա. Մամաջանյանը, Լոռի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ա. Մարտիրոսյանը,  Ագարակ բնակավայրի վարչական ղեկավար Ք. Մելիքջանյանը,§Հերուհուշ¦ՍՊ ընկերության տնօրեն Ս. Եղիազարյանը, նախագծող Ս. Գևերգյանը, ինչպես նաև համայնքի բնակիչներ:

Հանրային լսումները վարեց Կողես բնակավայրի վարչական ղեկավար` Ա. Մամաջանյանը: Նա իր խոսքում նշեց, որ §Հերուհուշ¦  ՍՊ ընկերությունը նախաձեռնել է իրականացնել օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներ համայնքի վարչական տարածքում գտնվող Կողեսի գաբրոսիենիտների հանքավայրի «Հյուսիսային» տեղամասում, որի համար սահնանված կարգով և ժամկետներում դիմել է համայնքին խնդրանքով` աջակցելու, կազմակերպելու և իրականացնելու հանրային լսումները: Նշվեց, նաև որ ընկերության նախաձեռնած գործունեության իրականացման արդյունքում համայնքը կստանա բավականին օգուտ` թե° ֆինանսական, թե° աշխատատեղերի առումով:  

  Այնուհետև Ս. Գևորգյանը նշեց, որ«Հյուսիսային» տեղամասի երկրաբանական ուսումնասիրությունը կատարվել է §Հերուհուշ¦  ՍՊ ընկերության ֆինանսական միջոցներով: Պաշարները 01.01.2022թ. դրությամբ հաստատվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022թ. դեկտեմբերի 5-ի թիվ 3291-Ա հրամանով՝ նախարարության պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողովի 2022թ. նոյեմբերի 10-ի N 48 փորձագիտական եզրակացության հիման վրա:

Պաշարները հաշվարկվել և հաստատվել են 01. 01. 2022թ. դրությամբ, 1-A կարգով՝ 3180հազ.մ3 քանակով, պիտանի բլոկների ելքը 22.33%,կորզվող պաշարները 262.0 հազմ3, կորուստները   կազմուն են 176%:

 Համաձայն` գործող «Շրջակամիջավայրիվրաազդեցությանգնահատմանևփորձաքննությանմասին»ՀՀօրենքի հանքարդյունահանման աշխատանքները ենթակա են փորձաքննության և այդ գործընթացը ընթանում է 2 փուլով` 4 հանրային լսումներով: Այսօրվա 1-ին լսումների նպատակն է ստանալ համայնքի նախնական համաձայնությունը և կարծիքը նախնական գնահատման հայտի վերաբերյալ։ Հայտում ներկայացված են նախատեսվող արդյունահանման աշխատանքների համառոտ նկարագրությունը, շրջակա միջավայրի ելակետային վիճակի մասին տեղեկատվություն, նախատեսվող արդյունահանման աշխատանքների հնարավորազդեցությունները, ինչպես նաև այդ ազդեցությունների բացառմանը, մեղմմանը, փոխհատուցմանը ուղղված բնապահպանական և սոցիալական միջոցառումներ, որոնք թույլ կտան էլ ավելի նվազեցնել կամ փոխհատուցել այդ ազդեցությունների հետևանքները: 

 §Հերուհուշ¦ՍՊ ընկերության տնօրեն Ս. Եղիազարյանը նշեց, որ ստանալով ազդակիր բնակավայրի համաձայնությունը՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը կներկայացվի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և շրջակա միջավայրի նախարարության ուսումնասիրությանը: Շրջակա միջավայրի նախարարությունից հայտը կուղարկվի այլ գերատեսչություններ կարծիքների, որոնց հիման վրա անհրաժեշտության դեպքում կիրականացվի հայտի լրամշակում։ 2-րդ լսումների ժամանակ համայնքի քնարկմանը կներկայացվի այդ հայտը, որը անց է կացվելու շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ-ի մասնագետների մասնակցությամբ:

 Շրջակա միջավայրի բաղադրիչների` հողի, օդի, ջրերի և կենսաբազմազանության վրա ազդեցությունների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կտրվի երկրորդ՝ հիմնական փուլում՝ ՇՄԱԳ հաշվետվությունում։

Քնարկման ժամանակ հնչեցին կարծիքներ շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ.

Հարց/ Արմեն Անդրեասյան – Եթե մենք տանք մեր դրական կարծիքը, արդյո±ք նախատեսվող վայրում աշխատանքները իրականացնելիս քարաթափումներ չեն լինի:

Պատասխան/ Ս. Եղիազարյան – Մենք հնարավորինս զերծ կմնանք այդ խնդրից, եթե կարիքն առաջանա կշահագործենք ավելի խորը կփորենք, որպեսզի զերծ մնանք քարաթափումներից:

  Հանրային քննարկման մասնակիցները նշեցին, որ նշված գործունեությունից համայնքը որևէ վնաս չի կրի այլ միայն կշահի, ընկերությունը կմասնակցի  համայնքի սոցիալ տնտեսական զարգացման ծրագրերին, կբացվեն նոր աշխատատեղեր:

 Ամփոփելով լսումների արդյունքները, մասնակիցները որոշեցին տալ նախնական համաձայնություն` §Հերուհուշ¦ ՍՊԸ-ի նախաձեռնությանը: 

 Հանրային լսումների տեսաձայնագրությունը և մասնակիցների ցուցակը` ստորագրություններով կցվում են:



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner