Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 3
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լոռի բերդ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լոռի բերդ, (0256) 2-14-75, loriberdhamaynq2017@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

05 մայիսի 2023 թվականի N 3

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀԵՐՈՒՀՈՒՇ ՍՊԸ-Ի` ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂԵՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԳԱԲՐՈ-ՍԻԵՆԻՏՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՏԵՂԱՄԱՍԻ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՅՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ /3-ՐԴ ՓՈՒԼ/

 ՀՀ Լոռու մարզ, Լոռի Բերդ համայնք, գ. Կողես   

2023թ. մայիսի 5-ին,  ժամը 12.00-ին,ՀՀ Լոռու մարզի Լոռի բերդ համայնքի  Կողես բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կայացած «Հերուհուշ» ՍՊ ընկերության կողմից` Կողեսիգաբրո-սիենիտներիհանքավայրի§Հյուսիսային¦տեղամասումօգտակար հանածոների արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսումների 3-րդ փուլը:

  Մասնակցում  էին՝ Կողես բնակավայրի վարչական ղեկավար Արսեն Մամաջանյանը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Անի Մարտիրոսյանը,  համայնքի բնակիչներ, «Հերուհուշ» ՍՊԸ-ի տնօրեն Սեյրան Եղիազարյանը, նախագծող Սահարուն Գևորգյանը:  

 Հանրային լսումները վարեց Կողես բնակավայրի վարչական ղեկավար Ա. Մամաջանյանը: Նա ներկայացնելով հանրային լսումների նպատակը և մասնակիցներին, խոսքը փոխանցեց նախագծող Ս. Գևորգյանին:

Ս. Գևորգյանը նշեց, որ համաձայն` «Շրջակամիջավայրիվրաազդեցությանգնահատմանևփորձաքննությանմասին»օրենքի պահանջների, 2-րդ լսումներից հետո, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության կենտրոն» ՊՈԱԿ-իմասնագետի մասնակցությամբ, այդ ՊՈԱԿ-ի կողմից ընկերությանըտրվել է տեխնիկական առաջադրանք, որի համաձայնկազմվել էհանքավայրի արդյունահանման աշխատանքների նախագիծը, ՇՄԱԳ հաշվետվությունը, հանքի փակման ծրագիրը, թափոնների կառավարման պլանը: Այսօրվա քնարկման արդյունքում եթե ստանանք մասնակիցների համաձայնությունը, ՇՄԱԳ հշվետվությունը կից փաստաթղթերի փաթեթով կներկայացվի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որտեղից կուղարկվի Շրջակա միջավայրի նախարարություն։ Այնտեղից հաշվետվությունը կուղարկվի ուսումնասիրման նախարարության բոլոր վարչություններ և մի քանի այլ նախարարություններ։   Դիտողություններ, առաջարկություննե ստանալու դեպքում հաշվետվությունը կուղարկվի լրամշակման, այնուհետև 4-րդ լսումների ժամանակ ՇՄՆՓ ՊՈԱԿԻ մասնագետները կներկայացնեն համայնքի քննարկմանը։

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության     գնահատմանևփորձաքննությանմասին»օրենքի պահանջների և տեխնիկական առաջադրանքի կազմված ՇՄԱԳ հաշվետվության մեջ մանրամասն ներկայացված են տեղեկություններ հանքավայրի, օգտակար հանածոյի որակի, նախատեսվող արդյունահանման աշխատանքների տեխնիկա-տեխնոլոգիական լուծումների, շրջակա միջավայրի ելակետային վիճակի վերաբերյալ։ Մանրամասն հաշվարկներով տրվել են հանքարդյունահանման աշխատանքների հետևանքով շրջակա միջավայրի բաղադրիչների վրա հնարավոր սպասվելիք բոլոր ազդեցությունները:

  Էկո-ցենտր համակարգչային ծրագրով կատարվել են արտանետումների ցրման հաշվարկներ, այսինքն համակարգիչ են ներմուծվել նախատեսվող աշխատանքների պարամետրերը, վառելիքի հաշվարկային ծախսը, քամու արագություն, օդի ջերմաստիճան և այլն, որոնց հիման վրա համակարգիչը տվել է արտանետումների, այդ թվում մուր, գազեր, փոշի  տարածման հնարավոր սահմանները և պատկերները։ Հիմնվելով այդ հաշվարկների արդյունքների վրա կարելի է վստահաբար ասել, որ արդյունահանման աշխատանքների արդյունքում սպասվելիք ազդեցությունները կլինեն թույլատրելի սահմաններում։ Աշխատանքների ազդեցության սանիտարական գոտին կազմում է 300մ և այդ գուտուց դուրս ազդեցությունը կլինի զրոյական։

  Ուսումնասիրելով հնարավոր ազդեցությունները §Շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունների կանխարգելման, նվազեցման ուղված բնապահպանական միջոցառումների բնութագիրը¦ բաժնում առաջարկվում են հիմնավոր միջոցառումներ որոնց կատարման դեպքում նախատեսվող գործունեության բացասական ազդեցությունը կկանխարգելվի կամ կհասցվի նվազագույնի: Բոլոր այն ազդեցությունները, որոնք հնարավոր չի լինի վերացնել՝ ընկերությանկողմից` սահմանված կարգով կփոխհատուցվեն: 

Հնչեցին հարցեր բնապահպանական միջոցառումների, համայնքի սոցիալտնտեսական զարգացման ծրագրերի մասնակցության, Կողես բնակավայրի վերաբերյալ։

1.   Հարց/ Կարինե Մնացականյան – Ի±նչ ազդեցություն կունենա հանքի շահագործումը մեղվաբուծության վրա:

2.   Պատասխան/ Սահարուն Գևորգյան – Ես մասնագետ չեմ, բայց մեղուներին կարող է վնաս հասցնել աշխատանքների իրականացման արդյունքում առաջացած փոշին, եթե մեղուները հայտնվեն այդ հատվածում: Բայց փոշու նվազեցման նպատակով ընկերությունը նախատեսում է կատարել ջրցանում:

3.   Հարց/ Արսեն Մամաջանյան – Ինպչե±ս կարող են այս պահին ներկա չգտնվող անձինք ծանոթանալ փաստաթղթերին:

4.   Պատասխան/ Սահարուն Գևորգյան – Հայտը տեղադրված է Շրջակա միջավայրի նախարարության կայքում, իսկ նախագիծը փորձաքննություն անցնելուց հետո կտեղադրվի, այս պահին մեր մոտ թղթային տարբերակը առկա է, կարող ենք տրամադրել:

5.   Հարց/ Արսեն Մամաջանյան – Կա հստակ սպառման պայմանավորվածություն` կապված հանքանյութի այն մասի վերաբերյալ, որը կարելի է օգտագործել որպես խճանյութ:

6.   Պատասխան/ Սահարուն Գևորգյան – Հստակ պայմանավորվածություն դեռևս չկա, բայց ուսումնասիրելով շուկան` կա համոզմունք, որ կստացվի: Ընկերությունը շահագրգռված է, և ներառել է նախագծի մեջ, քանի որ հանքանյութի մոտ 80 %-ը հենց այդ նպատակին կարող է ծառայել:

7.   Հարց/ Արսեն Մամաջանյան – Պայթեցումներ լինելու± են:

8.   Պատասխան/ Սահարուն Գևորգյան – Պայթեցումներ իրականացնելու ընկերությունը հակված չէ, քանի որ պայթեցման հետևանքով վնասվում է նաև հանքաքարը: Կան նաև այլ մեթոդներ, հատուկ նյութերի կիրառմամբ, առանց պայթեցման աշխատանքներ կատարելու: Բայց չեն բացառում, որ լինեն առանձին դեպքեր, երբ անհրաժեշտ լինի թույլ պայթեցումներ կատարել:

«Հերուհուշ» ՍՊԸ-ի տնօրեն Ս. Եղիազարյան նշեց, որ ընկերությունը աշխատելու ընթացքում միշտ ակտիվ  մասնակցություն կունենա  համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմանը Լոռի Բերդ համայնքում, մասնավորապես ազդակիր համարվող Կողես բնակավայրում:

  Քննարկման մասնակիցները նշեցին, որ ներկայացված նախնական գնահատման հայտի, ինչպես նաև  ընկերության կողմից հանքավայրի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ առարկություններ չունեն և տալիս են իրենց նախնական համաձայնությունը՝ հանրային լսման հետագա փուլ իրականացնելու համար։



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner