Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 56
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լոռի բերդ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լոռի բերդ, (0256) 2-14-75, loriberdhamaynq2017@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 դեկտեմբերի 2019 թվականի N 56

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2020թ. ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապե­տու­թյան օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ, 19-րդ, 20-րդ կետերով«Տեղական  տուր­քերի և վճարների մասին» Հա­յաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 10-րդ հոդ­վածներով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասով`

համայնքի ավագանին որոշում է.

1.   Սահմանել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքում 2020թ. համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը` համաձայն հավելվածի:

2.  Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հան­րա­պե­տության արդարադատության նախարարություն` պետական իրավական փոր­ձա­քննու­թյուն անցկացնելու համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2020թ. ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐ 

1.   Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաս­տատ­ված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահման­ված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար.

ա. հիմնական շենքերի և շինությունների համար`

մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար` տասնհինգ հազար դրամ,

բ. սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված շենքերի և շինությունների համար`

- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շի­նու­թյուն­ների համար` երեսուն հազար դրամ.

- 500-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շի­նու­թյուն­­ների համար` հիսուն հազար դրամ.

- 1000-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շի­նու­թյունների համար՝ հիսուն հազար դրամ.

- 3000-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շի­նու­թյունների համար՝ հարյուր հազար դրամ.

գ. ոչ հիմնական շենքերի և շինությունների համար`

- մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` երեք հազար դրամ,

- 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` հինգ հազար դրամ.

 

2.  Համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վե­րա­կառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխա­տանք­ների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շի­նարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, եթե սահ­ման­ված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`

ա. չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չա­փերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդ­հա­նուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն` երեք հազար դրամ.

բ. բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վեր­նա­կա­ռույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստոր­գետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշա­նակության փոփոխություն, և, բացի սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույ­քա­չափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կե­տով սահմանված նորմերը և դրույքաչափերը` շենքերի և շինությունների ընդհանուր մա­կե­րե­սի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով,

գ. նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հա­վել­վածի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը.

 

3.  Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար` հինգ հազար դրամ:

 

4.  Համայնքի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հե­ղու­կաց­ված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` երկու հարյուր հազար դրամ.

 

5.  Համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում և կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` վաթսուն հազար դրամ.

 

6.Համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` հիսուն հազար դրամ.

 

7.  Համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխա­խոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝

ա. ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռ­ամս­յակի համար՝

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ մեկ հազար հինգ հարյուր դրամ.

- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմ­նա­կան շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ տասը հազար հարյուր դրամ,

- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ տասներեք հազար հարյուր դրամ,

- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝  քսան հազար հարյուր դրամ,

- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝  քսանհինգ հազար հարյուր դրամ

- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմ­նա­կան շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝  քառասունհինգ հազար հարյուր դրամ

բ. ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամս­յակի համար՝

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ մեկ հազար հինգ հարյուր դրամ.

- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝  տասը հազար հարյուր դրամ,

- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ տասներեք հազար հարյուր դրամ

- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝  քսան հազար հարյուր դրամ,

- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝  քսանհինգ հազար հարյուր դրամ.

- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմ­նա­կան շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ քառասունհինգ հազար հարյուր դրամ.

 

8.  Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար՝ յուրաքանչյուր օրվա համար` երեք հարյուր հիսուն դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար:

 

9. համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

ա. առևտրի օբյեկտների համար` հինգ հազար դրամ,

բ. հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` քսանհինգ հազար դրամ,

գ. բաղնիքների (սաունաների) համար` երկու հարյուր հազար դրամ,

դ. խաղատների համար` հինգ հարյուր հազար դրամ,

ե. շահումով խաղերի համար` երկու հարյուր հիսուն հազար  դրամ,

զ. վիճակախաղերի համար` հարյուր հազար դրամ.

 

10.Համայնքի վարչական տարածքում, համայնքային կանոններին համապատասխան, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է`

ա. հիմնական շինությունների ներսում՝

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի հա­մար՝ մեկ հազար հինգ հարյուր դրամ.

- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբ­յեկտի համար՝ մեկ հազար վեց հարյուր դրամ.

- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբ­յեկտի համար՝ երեք հազար մեկ դրամ. 

 - 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ չորս հազար վեց հարյուր դրամ.

- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ ութ հազար հարյուր դրամ.

- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ տասնհինգ հազար հարյուր դրամ

բ. ոչ հիմնական շինությունների ներսում`

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ երկու հարյուր դրամ.

- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ մեկ հազար հարյուր դրամ

- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ երկու հազար հարյուր դրամ.

- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ չորս հազար  հարյուր դրամ.

- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ ութ հազար հարյուր դրամ.

- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբ­յեկ­տի համար՝ տասնհինգ հազար հարյուր դրամ

 

11.  Ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան՝ համայնքի վար­չական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բա­ցա­ռու­թյամբ միջպետական ու հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլ­տվու­թյունների, յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար՝

ա. ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` երկու հազար դրամ,

բ. թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) ար­տադ­րանք գովազդող արտաքին գովազդի համար`  երեք հազար հինգ հարյուր դրամ,

գ. սոցիալական գովազդի համար՝ զրո դրամ,

դ. այլ արտաքին գովազդի համար` հազար հինգ հարյուր դրամ.

ե. դատարկ գովազդային վահանակների համար՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 25% չափով,

զ. եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազ­մակերպության գովազդը՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 10% չափով:

 

12.  Հայաստանի Հանրապետության համայնքների խորհրդանիշերը (զինանշան, ան­վա­նում և այլն), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների ար­տադ­րու­թյան, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգ­տա­գործելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար`  հարյուր հազար դրամ.

 

13.   Համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղա­յին տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար` տասը հազար դրամ.

 

14. Համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` հինգ հարյուր հազար դրամ.

 

15. Համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

ա. 3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ երկու միլիոն հինգ հարյուր հազար դրամ,

բ. 5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ հինգ միլիոն դրամ,

գ. 7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ յոթ միլիոն դրամ,

դ. 10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար՝ տասը միլիոն դրամ.

 

16. համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար հիսուն հազար դրամ.

 

17. համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար՝

ա. կարաոկեի, դիսկոտեկի, բաղնիքի, սաունայի և շոգեբաղնիքի համար՝ օրացուցային տարվա համար` համայնքի վարչական տարածքում տասը հազար դրամ,

բ. հեստապարային ակումբի համար՝ օրացուցային տարվա համար` համայնքի վարչական տարածքում մեկ հարյուր հազար դրամ:

 

ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ

1.   Համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերա­կա­ռուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշա­կելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխ­հա­տուց­մանվճար՝ մեկ հազար դրամ:

 

2.  Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շի­նա­րարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրակա­նաց­նելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգ­նումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավար­տը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծա­ռա­յությունների դիմաց փոխհատուցման վճար՝ հինգ հազար դրամ:

 

3.  Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշ­խա­տանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ հա­մայն­քի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ հինգ հազար դրամ:

 

4.  Համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նա­խապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհա­տուց­ման վճար՝ փաստասի կատարված ծախսերի չափով:

 

5.  Համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության հա­մար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար հինգ հազար դրամ:

 

6. համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` փաստասի կատարված ծախսերի չափով:

 

7. Բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը սահմանվում է՝  ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ ամսական հիսուն դրամ

 

8. Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով.

1) առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ հիսուն դրամ.

2) հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ քսան դրամ.

3) վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ տասնհինգ դրամ.

4) գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ երեք դրամ.

5) արտադրական՝ արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում՝ ավտոկայանատեղի)` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` հինգ դրամ.

6) շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր հատվածի համար՝ ըստ տվյալ հատվածում իրականացվող գործունեության տեսակի, համաձայն սույն կետի 1-5-րդ ենթակետերով սահմանված դրույքաչափերի, եթե աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին՝ կցելով նշված հատվածների մակերեսների նշումով սխեման, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն մասի 1-5-րդ կետերով սահմանված դրույքաչափով.

7) շինություններում (այդ թվում՝ առանձնացված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում), որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շինությունում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն կետի 1-5-րդ ենթակետերով սահմանված դրույքաչափով:

 

9. Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ հիսուն դրամ:

10. Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, կենցաղային ծառայությունների մատուցման վայրերում, որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին:

 

11. Ոչ կենցաղային աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ սույն բաժնի 8-րդ կետի 1-5 ենթակետերով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճարը սահմանվում է`ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ երեք հազար  դրամ:

 

12. Ջրմուղ-կոյուղու համար այն համայնքներում, որոնք ներառված չեն ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող օպերատոր կազմակերպությունների սպասարկման տարածքներում, մասնավորապես ջրամատակարարման և ջրահեռացման վճարներ՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափով – մեկ խորանարդ մետրի համար 50 դրամ

 

13.  Ջրմուղ-կոյուղու համար ջրամատակարարման և ջրահեռացման վճարներ՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար մեկ անձի համար՝ վեց հարյուր  դրամ:

 

14.  Համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների հա­մար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ եր­կու հազար դրամ:

 

15.Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար՝ մեկ փաս­տա­թղթի համար՝ մեկ հազար դրամ փոխհատուցման վճար:

 

  16.Համայնքն սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճար հետևյալ դրույքաչափերով.

1) կենդանիների հիվանդությունների բուժման, կանխարգելման հարցերով խորհրդատվության համար` հինգ հարյուր դրամ.

2) ծննդօգնության թեթև միջամտության համար` մեկ հազար դրամ, ծանր միջամտության համար` հինգ հազար դրամ.

3) վարակիչ հիվանդությունների նկատմամբ կենդանիների իմունականխարգելիչ պատվաստումներ և արյունառում կամ նմուշառում` կախված կենդանու տեսակից (բացառությամբ «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» պետական ծրագրում ընդգրկված  հակաանասնահամաճարակային միջոցառումների).

-մանր կենդանիների համար` մեկ հարյուր դրամ.

-խոշոր կենդանիների համար` երկու հարյուր դրամ.

4) կենդանիների արտաքին և ներքին մակաբույծների դեմ պայքարի համար` երկու հարյուր դրամ.

5) ախտահանության  մեկ քառ. մետրի համար` երկու հարյուր դրամ.

6) միջատազերծման (դեզինսեկցիա)  մեկ քառ. մետրի համար` մեկ հարյուր դրամ.

7) կրծողների ոչնչացման (դեռատիզացիա)  մեկ քառ. մետրի համար` երկու հարյուր դրամ.

8) արհեստական սերմնավորման համար` հինգ հազար դրամ.

9) կենդանու հերձման համար`

-մանր կենդանիների ` մեկ հազար դրամ.

-խոշոր կենդանիների ` երեք հազար դրամ.

10) կենդանու բուժման համար` կախված հիվանդության տեսակից և կենդանու տեսակից ` յուրաքանչյուր այցելության համար` մեկ հազար դրամից երկու հազար դրամ.

11) կենդանիների նախասպանդային զննման համար`

-մանր կենդանիների ` մեկ հազար դրամ.

-խոշոր կենդանիների ` երկու հազար դրամ.

12) կենդանիների հետսպանդային զննման համար`

-մանր կենդանիների ` մեկ հազար դրամ.

-խոշոր կենդանիների ` երկու հազար դրամ.

 

 


 


Կողմ -9

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ԽԱԼԱԹՅԱՆ ԱՎԵՏԻՔ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԿԱՐԵՆ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ՉԱՏԻՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ՊԱՊՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍԱԽԼՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ

ՍԱԽԼՅԱՆ ԷԴԳԱՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՄԵԼԱՆՅԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner