Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 6-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 6-Ա


Զեկ. ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ

ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԿԱՐՊԻՍ ԽՈՐՈԶՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի 25.04.2016 թվականի ավագանու թիվ 8 որոշումը, 31.10.2016 թվականի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի» անդամների կողմից տրված թիվ 75 եզրակացությունը, ղեկավարվելով`  ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ 1918-ն որոշմամբ սահմանված կարգով, ինչպես նաև հիմք ընդունելով Լոռի Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը`

համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ հավանություն ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ գյուղի հողերի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմված հողաշինարարական գործին, որով նախատեսվում է Լոռի Բերդ գյուղի վարչական տարածքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում Կարպիս Խորոզյանի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 2.42117 հա խոտհարք. այդ թվում՝

 1.1. 06-044-0302-0072 կադաստրային ծածկագրով խոտհարքից 0.89342 հա  մակերեսով խոտհարքը  փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության՝ արդյունաբերական օբյեկտներ գործառնական նշանակության (կահույքի արտադրության և փայտամշակման արտադրամաս կառուցելու համար).

1.2. 06-044-0302-0072 կադաստրային ծածկագրով 1.13516 հա մակերեսով խոտհարքը և 06-044-0301-0001 կադաստրային ծածկագրով 0.39259 հա մակերեսով խոտհարքը փոխադրել բնակավայրերի հողեր նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման հողեր գործառնական նշանակության (խանութ – տաղավարներ և հասարակական սպասարկման այլ օբյեկտներ կառուցելու համար):

2. Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner