Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. հունվարի 17-իթիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով, համաձայն` հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միչգերատեսչական հանձնաժողովի կողմից 22.08.2022թ. տրված թիվ 112 և 113 դրական եզրակացությունների, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ համայնքի ղեկավարի կողմից ուշադրություն է դարձրվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 23.02.2022թ. թիվ 34/14.3/3884-2022 ինչպես նաև հիմք ընդունելով Լոռի Բերդ համայնքի ավագանու 19.04.2019թ թիվ 20–Ա և 22.10.2021թ. թիվ 58-Ա որոշումները, Անուշ Կարենի Կնյազանի կողմից լիազոր անձ՝ Վահան Ռշտունու և Մարգարիտա Սեյրանի Առաքելյանի դիմումները և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը ԼոռիԲերդհամայնքիավագանին` համայնքի ավագանին որոշում է.
1. ՀՀ Լոռի Բերդ համայնքի Ագարակ գյուղի վարչական սահմաններում գտնվող Անուշ Կարենի Կնյազյանի սեփականություն հանդիսացող 06-009-0122-0031 կադաստրային ծածկագրով 2.400314 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով փոխադրել բնակավայրի նպատակային նշանակության, խառը կառուցապատման հողեր գործառնական նշանակության:
2. ՀՀ Լոռի Բերդ համայնքի Ուռուտ գյուղի վարչական սահմաններում գտնվող Մարգարիտա Սեյրանի Առաքելյանի սեփականություն հանդիսացող 06-105-0018-0021 կադաստրային ծածկագրով 0.477 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման նպատակային նշանակության հողոմասը՝ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ
արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային՝գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |