Այսօր: Չորեքշաբթի, 8 Ապրիլի 2026թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 94
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
25.09.27 ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ
Ողջունում եմ Ձեր կողմից Լոռի Բերդ համայնքի պաշտոնական կայքի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությունը: Համայնքապետարանի պաշտոնական կայքում դուք կգտնեք Ձեզ անհրաժեշտ տեղեկությունները և հետաքրքրող հարցերի պատասխանները՝ համայնքի և համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի գործունեության վերաբերյալ: Փորձելով առավելագույնս օգտագործել կայքի ընձեռած հնարավորությունները՝ մենք հանրությանը մատչելի և ամբողջական տեղեկատվություն ենք տրամադրում մեր աշխատանքների մասին, իրազեկում ենք Լոռի Բերդ համայնքում իրականացվող ծրագրերի, աշխատանքների և իրադարձությունների մասին: Մենք կաշխատենք, որ մեր կայքը լինի Ձեր լավագույն օգնականը՝ համայնքային իրադարձությունների, իրականացվող աշխատանքների և նախաձեռնությունների վերաբերյալ փնտրվող ... Մանրամասն
18.12.26 ԱԶԴԱՐԱՐԻʹՐ․ ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ ԿԱՆԽԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ

www.azdararir.am

07.04.26 ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ԱՊՐԻԼԻ 7֊Ի` ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի´ կանայք, մայրեր և քույրեր,Շնորհավորում եմ Ձեզ մայրության և գեղեցկության՝ ապրիլի 7-ի այս լուսավոր օրվա առթիվ: Մարդկության համար «մայր» հասկացությունը մշտապես նվիրական է եղել:  Յուրաքանչյուրիս համար մայրական աղոթքով ու օրհնանքով է սկսվում յուրաքանչյուր օր, ամեն մի նախաձեռնություն։Պատահական չէ, որ Հայ առաքելական եկեղեցին ապրիլի 7֊ը նշում է որպես Սուրբ Աստվածածնի ավետման տոն կամ մայրության օրհնության օր։ Հենց այդ օրն էլ Գաբրիել հրեշտակը Մարիամ Աստվածածնին ավետում է Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին։Սիրելի՛ կանայք,Աստվածայինի և մարդկայինի միաձուլման այս օրվա խորհրդով ցանկանում եմ Աստվածամոր նման կրեք աստվածայինը, բարությունը, սերը, անսահման զորությունն ու խոնարհությունը:Հարգանքներով` ... Մանրամասն
05.04.26 ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԻ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի՛ հայրենակիցներ,Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի՝ Սուրբ Զատիկի կապակցությամբ։ Սուրբ Զատիկը հույսի և վերածննդի, ինչպես նաև ուրախության տոն է: Քրիստոսի հարությունն ապրում է յուրաքանչյուր հավատացյալի սրտում` իր խղճի հետ միասին: Թո՛ղ շնորհավոր լինի բոլորիս Սուրբ Զատիկը, թո՛ղ խաղաղություն թևածի ամենուր, երջանկություն և բարօրություն լինի բոլորիս ընտանիքներում։ Թող Ամենակարող Աստված պահպանի և առաջնորդի մեր ժողովրդին՝ շնորհելով ուժ, միասնություն և անդորր. Տերն իրապես կենդանի լինի յուրաքանչյուրիս հոգիներում։ Աստված մեր ժողովրդին Փրկիչ և Պահապան։ «Քրիստոս հարյավ ի մեռելոց». «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»:Հարգանքներով` Լոռի Բերդ համայնքի ղեկավար` ... Մանրամասն
31.03.26 «ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԳԱՐԱԿ, ԲՈՎԱՁՈՐ, ԼԵՋԱՆ, ԼՈՌԻ ԲԵՐԴ, ՅԱՂԴԱՆ, ԿՈՂԵՍ, ՍՎԵՐԴԼՈՎ և ՈՒՌՈՒՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ, ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ և ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՈՒՄ՝ ՄԱՐԶԱՍԱՐՔԵՐՈՎ» ԾՐԱԳԻՐԸ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ.
Հարգելի՛ բնակիչներ,✅Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 2026 թվականի Մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակներում՝ հավանության է արժանացել «Լոռի Բերդ համայնքի Ագարակ, Բովաձոր, Լեջան, Լոռի Բերդ, Յաղդան, Կողես, Սվերդլով և Ուռուտ բնակավայրերի կենտրոնների բարեկարգում, կանաչապատում և խաղահրապարակների համալրում մարզասարքերով» ծրագրային հայտը:🏡Ծրագրի իրականացումը նպատակ ունի բարելավել բնակավայրերի տեսքը, ստեղծել ավելի հարմարավետ և ժամանակակից հանրային միջավայր, ինչպես նաև ապահովել ակտիվ և առողջ ապրելակերպի հնարավորություններ բոլորի համար։Սիրելի՛ բնակիչներ,🤝Եվս մեկ անգամ ցանկանում ենք ընդգծել, որ ծրագիրը կյանքի է կոչվել Ձեր ակտիվ մասնակցության և ներգրավվածության շնորհիվ։ Ձեր աջակցությունն ... Մանրամասն
27.03.26 ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ.
📍 Լոռի Բերդի համայնքապետարանում` համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի գլխավորությամբ, աշխատակազմի և վարչական ղեկավարների մասնակցությամբ կայացել է հանդիպում` ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների հետ։🌾💵 🚜🐂 Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բուսաբուծության աջակցության, գյուղատնտեսության ապահովագրության,գյուղտեխնիկայի լիզինգի,անասնապահության խթանման, ինչպես նաև պետական աջակցությամբ իրականացվող այլ ծրագրերին։💰Ներկայացվել է նաև, որ մշակվել է գյուղատնտեսական վարկերի 0%֊ով տրամադրման ծրագիրը. նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարության հաստատմանը։🔸️Հանդիպման վերջում նախարարության ներկայացուցիչները պատասխանել են մասնակիցների հարցերին, ներկայացրել դիմելու ընթացակարգերը։📌 Պետական աջակցությամբ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Հանրային լսում
Ինչպես դիմել համայնքապետարան
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner