Հ Ր Ա Վ Ե Ր
05.05.2021թ.
ՋԻՆ ՀՈԼԴԻՆԳ ԼԻՄԻԹԻԴ ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒՌՈՒՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ 2021-2024ԹԹ. ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՅՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ (1-ԻՆ ՓՈՒԼ)
Լոռի Բերդի համայնքապետարանը հրավիրում է շահագրգիռ բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց` Ջին Հոլդինգ Լիմիթիդ ՍՊ ընկերության կողմից Լոռի Բերդ համայնքի Ուռուտ բնակավայրում 2021-2024թթ. երկրաբանահետախուզական ուսումնասիրության աշխատանքների և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ կազմակերպվող հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների` (1-ին փուլ) ս.թ. մայիսի 14-ին:
1.Հանրային բաց լսումները և (կամ) քննարկումները տեղի կունենան Լոռի Բերդ համայնքի Ուռուտ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում, հասցե` 1-ին փողոց, շենք 14:
2.Հանրային բաց լսումները և (կամ) քննարկումները կկայանան ս.թ. մայիսի 14-ին ժամը 12:00-ին:
3.Հանրային բաց լսումների և (կամ) քննարկումներին հրավիրվում են.
1) Շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական ան¬ձինք,
4.Շահագրգիռ անձինք կարող են քննարկվող հարցի վերաբերյալ մինչև 2021թ. մայիսի 19-ը ժամը 15:00-ն ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները ուղարկելով loriberd.lori@mta.gov.am էլեկտրոնային հասցեին, Լոռի Բերդ համայնքի loriberd.am պաշտոնական ինտերնետային կայքին կամ գրավոր ներկայացնել Լոռի Բերդի համայնքապետարան:
Հարգանքներով`
Լոռի Բերդի համայնքապետարան