Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



‼️Հ Ի Շ Ե Ց ՈՒ Մ` ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Անի Մարտիրոսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
20/11/2023
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
01/12/2023
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ բնակիչներ,
Սույնով հիշեցնում ենք, որ ֆիզիկական անձինք և կազմակերպությունները անշարժ գույքի հարկի տարեկան գումարները վճարում են մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ, իսկ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է օրենքով սահմանված տույժ` 0,04%֊ի չափով։
🔻Համայնքի բնակիչների և համայնքի տարածքում գործունեություն ծավալող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից տեղական բյուջե կատարվելու են վճարումներ՝
֊ անշարժ գույքի հարկ
֊ հողի վարձակալության վճար
֊ տեղական տուրք
֊ տեղական վճար
🔻Հողամասի վարձակալություն վճարման և դադրեցման պայմանները.
Համաձայն հողամասի վարձակալության պայմանագրի` վարձակալը վարձակալության ընթացիք վճարները մուծում է հավասար չափերով, ըստ տարվա օրացույցային եռամսյակների, ոչ ուշ քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 25-ը: Վարձակալը վարձավճարի ամբողջությամբ կամ մասնակի ուշացման յուրաքանչյուր օրվա համար վճարում է տուգանք` վարձատուին չվճարված գումարի 0.05%֊ի չափով։
‼️ Վարձակալության պայմանագիրը վարձատուի կողմից կարող է միակողմանի, վաղաժամկետ լուծվել` եթե վարձակալը 3 ամիս ուշացնում է վարձավճարի մուծումը։
📢 Լոռի Բերդի համայնքապետարանը դիմում է բոլոր հարկատուներին՝ ժամանակին վճարել հարկերը, տույժերից խուսափելու և վարչական պատասխանատվության չենթարկվելու համար:
Հարգանքներով` Լոռի Բերդի համայնքապետարան
Բոլորը
Ավագանու հերթական նիստ 15.03.2024թ.
Ինչպես դիմել համայնքապետարան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner