Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՄԱՎԵՏԱ ԾՐԱԳԻՐԸ ՓՆՏՐՈՒՄ Է ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Անի Մարտիրոսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
23/01/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
05/02/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՎԵՏԱ ծրագիրը համագործակցության նպատակով փնտրում է գործընկերներ ստորև նշված ոլորտներից․
• կաթնամթերքի արտադրություն,
• ֆերմերային տնտեսություն,
• գյուղատնտեսական մեքենաների ծառայություն,
• անասնաբուժական ծառայությունների մատուցում։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է խրախուսել և աջակցել գյուղատնտեսության ու ագրոբիզնեսի ոլորտներում գործող ընկերություններին՝ դուալ կրթության ներդրմանը նպաստելու, աշկերտներ ներգրավելու և զբաղվածությունը խթանելու նպատակով:
ԵԹԵ ՁԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ՝
• Ֆինանսապես կայուն է,
• Պատրաստակամ է տրամադրել ժամանակ, ռեսուրս և անձնակազմ՝ աջակցելու դուալ կրթության ներդրմանն ու իրականացմանը,
• Պատրաստ է սերտ համագործակցել միջին մասնագիտական կրթական հաստատությունների հետ,
• Պատրաստ է ներգրավել աշկերտներ,
ԱՊԱ
Հրավիրում ենք մասնակցելու գործընկերների ընտրության գործընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը, որը տեղի կունենա ՓԵՏՐՎԱՐԻ 5-ԻՆ, ԺԱՄԸ՝ 12։30 -ԻՆ, ք․ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ, Ստեփանավանի քաղաքապետարանի դահլիճում։
Խնդրում ենք նախապես գրանցվել, զանգահարելով՝ (+374) 93 39 87 20 հեռախոսահամարով։
«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագիրը նպատակ ունի բարելավել գյուղատնտեսության և հարակից ոլորտների մասնագետների և ուսանողների գիտելիքն ու հմտությունները: Այն նպաստում է Հայաստանի գյուղական վայրերում կայուն, միջավայրի համար բարենպաստ, ներառական աճին, եկամուտների ավելացմանը և (ինքնա)զբաղվածության բարձրացմանը, ինչպես նաև օգնում է վերանայել օրենքները և պետական կարգերը դուալ միջին մասնագիտական կրթության կայուն զարգացման համար:
Բոլորը
Ավագանու հերթական նիստ 15.03.2024թ.
Ինչպես դիմել համայնքապետարան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner