ՀՐԱՎԵՐ
25.03.2021թ.
ՀԵՐՈՒՀՈՒՇ ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂԵՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԳԱԲՐՈ-ՍԻԵՆԻՏՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՏԵՂԱՄԱՍԻ 2021-2022ԹԹ. ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՅՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ (2-ՐԴ ՓՈՒԼ)
Լոռի Բերդի համայնքապետարանը հրավիրում է շահագրգիռ բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց` ՀԵՐՈՒՀՈՒՇ ՍՊ ընկերության կողմից Լոռի Բերդ համայնքի Կողես բնակավայրի գաբրո-սիենիտների հանքավայրի Հյուսիսային տեղամասի 2021-2022թթ. երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ կազմակերպվող հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների` (2-րդ փուլ) ս.թ. ապրիլի 09-ին:
- Հանրային բաց լսումները և (կամ) քննարկումները տեղի կունենան Լոռի Բերդ համայնքի Կողես բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում:
- Հանրային բաց լսումները և (կամ) քննարկումները կկայանան ս.թ. ապրիլի 09-ին ժամը 12:00-ից մինչև 13:00-ն:
- Հանրային բաց լսումների և (կամ) քննարկումներին հրավիրվում են.
1) Շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք,
- Շահագրգիռ անձինք կարող են քննարկվող հարցի վերաբերյալ մինչև 2021թ. ապրիլի 08-ը ժամը 14:00-ն ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները ուղարկելով loriberd.lori@mta.gov.am էլեկտրոնային հասցեին, Լոռի Բերդ համայնքի ֆեյսբուքյան էջին` https://www.facebook.com/profile.php?id=100030782370506, Լոռի Բերդ համայնքի loriberd.am պաշտոնական ինտերնետային կայքին կամ գրավոր ներկայացնել Լոռի Բերդի համայնքապետարան:
Հարգանքներով`Լոռի Բերդի համայնքապետարան