Այսօր: Երկուշաբթի, 7 Հուլիսի 2025թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Պարեկային ծառայության մեկնարկի մասին
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Անի Մարտիրոսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
09/08/2021
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
09/10/2021
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի կառավարությունը, ոստիկանության բարեփոխումների շրջանակում, 2021 թվականի հուլիսի 7-ին ազդարարեց Երևանում նոր Պարեկային ծառայության մեկնարկի մասին։ Պարեկային ծառայությունը Լոռու և Շիրակի մարզերում գործարկելու, ինչպես նաև Երևան քաղաքի Ծառայությունը նոր կադրերով համալրելու նպատակով է հայտարարվել է բաց մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել՝
•առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության 18-ից մինչև 35 տարեկան և 160 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող քաղաքացիները (արական սեռի քաղաքացիները ընդունելության համար կարող են դիմել, եթե բացի վերոնշյալ պայմաններից, անցել են պարտադիր զինվորական ծառայություն):
•Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել Ոստիկանության ծառայողները, բացառությամբ.
-հեռակա ուսուցման ձևով ասպիրանտուրայում, դոկտորանտուրայում, ոստիկանության ուսումնական հաստատություններում, ինչպես նաև ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակներում սովորողների.
-40 տարեկանը լրացած իգական և 45 տարեկանը լրացած արական սեռի ծառայողների.
-զբաղեցրած պաշտոնում մեկ տարվանից պակաս ծառայության ստաժ ունեցող ծառայողների, բացառությամբ Պարեկային ծառայության ձևավորմամբ պայմանավորված լուծարվող ստորաբաժանումների («Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն, ինչպես նաև ոստիկանության համակարգում պարեկապահակակետային ծառայություն իրականացնողներ) ծառայողների:
Դիմելու համար աշխատանքային փորձ չի պահանջվում, անհրաժեշտ է առնվազն միջնակարգ կրթություն:
Ընդունելության ժամանակ կիրականացվի՝
•Առողջության և ֆիզիկական պատրաստականության ստուգում,
•Ընդհանուր գիտելիքների և հոգեբանական նկարագրի թեսթ,
•Հարցազրույց
Ընդունելություն-մրցույթի ստուգումները և հարցազրույցները կանցկացվեն սույն թվականի սեպտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 22-ը ներառյալ:
Ընդունելություն-մրցույթի համար սահմանվում է 570 տեղ, որից՝
1) 258 տեղը Լոռու մարզի համար,
2) 257 տեղը Շիրակի մարզի համար,
3) 55 տեղը Երևան քաղաքի համար:
Վարձատրության վերաբերյալ՝
•ուսուցման ընթացքում քաղաքացիական անձանց կտրամադրվի 68.000 դրամ հաշվարկային դրամական բավարարում, իսկ ոստիկանության ծառայողների դեպքում՝ աշխատավարձի և աշխատատեղի պահպանում (այս ընթացքում վերջիններս ազատված են լինելու աշխատանքային պարտականությունների կատարումից)։
•ծառայության ընթացքում՝ նվազագույն աշխատավարձը կկազմի 320 հազար ՀՀ դրամ (հարկված՝ 237.400դր.):
•Սահմանված են նաև սոցիալական բարձր երաշխիքներ:
Ոստիկանության կրթահամալիրում հնգամսյա կուրսը հաջողությամբ ավարտելուց հետո սովորողն անմիջապես կնշանակվի պաշտոնում։
Բոլորը
Մասնակցային բյուջետավորում
Ինչպես դիմել համայնքապետարան
Մասնակցային բյուջետավորում
Ավագանու վեցերորդ նստաշրջանի չորրորդ հերթական նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner