Այսօր: Շաբաթ, 5 Հուլիսի 2025թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն` BuildUp Lori
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Անի Մարտիրոսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
11/10/2021
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
11/12/2021
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
BuildUp Lori ծրագրի նպատակն է հզորացնել Հայաստանում բիզնես էկոհամակարգը` բարձացնելով բիզնես գրագիտությունը, ապահովելով փորձի փոխանակում և ներգրավելով ներդրումներ փոքր և միջին ձեռնարկությունների համար։ Ծրագրի առաջին ցիկլը կիրականացվի Լոռի մարզում։ Ծրագրի միջոցով նախատեսվում է ստեղծել տեղական բիզնեսի, փորձառու մենթորների, ինչպես նաև տեղական և
միջազգային ներդրողների համագործակցության ցանց և նպաստել համանման պրակտիկայի և մշակույթի ձևավորմանը` ավելի հասանելի դարձնելով կապիտալի
ձեռքբերումը մարզային ձեռնարկությունների համար:
Ծրագիրը իրականցվում է «Հայաստանի բիզնես հրեշտակների ցանց» («ԲԱՆԱ») -ի կողմից։
Այն ՀՀ-ում ստեղծված առաջին և ամենաակտիվ հրեշտակ ներդրողների ցանցն է: Կազմակերպության առաքելությունն է կապ ստեղծել տեղական և միջազգալյին հրեշտակ
ներդրողների և հայ խոստումնալից գործարարների միջև: Իր գործուներության շրջանակներում «ԲԱՆԱ»-ն իրականացնում է բիզնես էկոհամակարգի բարելավման մի շարք ծրագրեր` բիզնես ինկուբատորներ, համաժողովներ, բութքեմփեր և ստարտափերի համար նախատեսված մի շարք ծրագրեր:
Ծրագրի մանրամասները ՓՄՁ-ների BuildUp Lori աքսելարացիոն ծրագրով նախատեսվում է ծրագրի բոլոր փուլերը հաղթահարած 12 ձեռնարկություններին տրամադրել անհատական մենթորություն՝ միտված բարելավելու բիզնես կարիքները, և փորձագիտական աջակցություն` միտված բարելավելու վերջիններիս բիզնես պրոցեսները, ֆինանսական պլանավորումը, փիթչինգի հմտություններն ու ներդրողներին ներկայանալու կարողությունները: Անհատական մենթորությունից բացի ընտրված ՓՄՁ-ների համար կկազմակերպվեն նաև դասընթացներ հետևյալ թեմաներով՝ ռազմավարական զարգացում, բիզնես պրոցեսների կառավարում, մարքեթինգ և վաճառքներ, ֆինանսական կառավարում, փիթչինգ և այլն: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է 10-շաբաթյա բիզնես դասընթացներ և անհատական մենթորություն, և այնուհետև Դեմո Օր, որի ընթացքում ծրագիրը հաջողությամբ ավարտած ձեռնարկությունները հնարավորություն կունենան իրենց
պրոդուկտները/ծառայությունները ներկայացնել պոտենցիալ գործընկերներին և ԲԱՆԱ-ի կողմից հրավիրված ներդրողներին։
Ծրագրի նպատակները
Ծրագրի հիմնական նպատակներն են`
● Աջակցել զարգացման հեռանկար ունեցող զբոսաշրջության, արտադրության և գյուղատնտեսական ոլորտներում գործունեություն ծավալող մարզային փոքր և միջին ձեռնարկություններին,
● Նպաստել ՓՄՁ-ների կարողությունների զարգացմանը՝ բիզնես պրոցեսների բարելավման, ֆինանսական պլանավորման, առաջխաղացման և փիթչինգի հմտությունների զարգացման ուղղություններով,
● Կապ ստեղծել մարզային ՓՄՁ-ների և տեղական և միջազգային ներդրողների ցանցի միջև։
Ծրագրի առավելությունները.
● Լոռու մարզի 12 ՓՄՁ-ների բարելավված բիզնես գիտելիքներ,
● Ընտրված 12 ՓՄՁ-ների բիզնես կապերի ընդլայնում,
● Ծրագրի արդյունքում ՓՄՁ-ների բիզնես հնարավորությունների զարգացում,
● Համագործակցություն փոքր և միջին ձեռնարկությունների և ներդրողների ցանցի միջև,
● Հնարավորության ընձեռում ընտրված ձեռնարկություններին ծանոթանալու նոր գործընկերների հետ,
● Ձեռնարկատիրական էկոհամակարգի բարելավում և զարգացում Լոռու մարզում։
Ովքեր կարող են դիմել.
Լոռու մարզում բիզնես գործունեություն ծավալող փոքր և միջին ձեռնարկությունները, զբոսաշրջության, արտադրության կամ գյուղատնտեսության ոլորտներից, որոնք ունեն.
● Զարգացման մեջ գտնվող արտադրանք/ծառայություն,
● Նպատակասլաց, աշխատասեր թիմ (առնվազն 2 անդամ),
● Հիմնադիրներ համապատասխան փորձառությամբ և հմտություններով (խնդիրների լուծմանը միտված, ռազմավարական մտածողություն, կազմակերպչական
հմտություններ և առաջնորդության պոտենցիալ)։
Հավելյալ տեղեկատվության համար`
buildup@bana.am
The EU4Business Initiative covers all EU support for small and medium-sized enterprises (SMEs) in the region of the Eastern Partnership which
brings together the EU, its member
Բոլորը
Մասնակցային բյուջետավորում
Ինչպես դիմել համայնքապետարան
Մասնակցային բյուջետավորում
Ավագանու վեցերորդ նստաշրջանի չորրորդ հերթական նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner