ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Լոռի Բերդի համայնքապետարանը հրավիրում է շահագրգիռ բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց` Լոռի Բերդ համայնքի Կողես բնակավայրի գաբրո-սիենիտների հանքավայրի Հյուսիսային տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ կազմակերպվող հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների` ս.թ. հոկտեմբերի 18-ին, ժամը` 12:00-ին: Փաստաթղթերին կարող եք ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում ( www.env.am), կամ մոտենալ Լոռի Բերդի համայնքապետարան, հասցե` Լոռի Բերդ համայնք, գ. Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ փողոց, 1-ին նրբանցք, շենք 2:
1. Հանրային բաց լսումները և (կամ) քննարկումները տեղի կունենան Լոռի Բերդ համայնքի Կողես բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում:
2. Հանրային բաց լսումների և (կամ) քննարկումներին հրավիրվում են.
1) Շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք,
3. Շահագրգիռ անձինք կարող են քննարկվող հարցի վերաբերյալ մինչև 2023թ. հոկտեմբերի 24-ը ժամը 14:00-ն ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները ուղարկելով loriberdhamaynq2017@mail.ru էլեկտրոնային հասցեին, Լոռի Բերդ համայնքի loriberd.am պաշտոնական ինտերնետային կայքին կամ գրավոր ներկայացնել Լոռի Բերդի համայնքապետարան:
Հարգանքներով` Լոռի Բերդի համայնքապետարան
|