Հաշվետվություններ
|
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ՆԻՍՏ
Ներկայացման ամսաթիվ` 04 փետրվար 2026
Հաշվետու ժամանակահատված 23 հունվար 2026թ. - 03 փետրվար 2026թ.
Ս. թ. փետրվարի 04-ին, ժամը` 12:00-ին Լոռի Բերդի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի իրազեկման փուլի արդյունքների ամփոփման նիստը։ Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ՝ Էդուարդ Մելիքսեթյանը, նիստին ներկա էին հանձնաժողովի անդամներ՝ Վահրամ Պապիկյանը, Մարգարիտա Հովսեփյանը, Մարինե Սահինյանը, Լիլիթ Առաքելյանը, Արմինե Ասուլյանը և Անահիտ Շահինյանը։
Հանձնաժողովի նախագահ Է․Մելիքսեթյանը նախ հայտնեց, որ ըստ պլան- ժամանակացույցի ավարտվել է մասնակցային բյուջետավորման իրազեկման փուլը և հակիրճ ներկայացրեց իրազեկման փուլում կատարված աշխատանքների վերաբերյալ։ 02․02․2026 թվականին հանրային լսումներ են իրականացվել Լոռի Բերդ, Բովաձոր, Ուռուտ և Սվերդլով բնակավայրերում, իսկ 03․02․2026 թվականին՝ Լեջան, Ագարակ, Կողես և Յաղդան բնակավայրերում։ Ծրագրի մեկնարկի և ընթացքի մասին տեղադրվել է համայնքապետարանի պաշտոնական կայքէջում և սոցիալական հարթակներում։ Տպագրվել է թվով 100 բուկլետներ և բաժանվել բնակիչներին, ինչպես նաև փակցվել է հանրությանը տեսանելի վայրերում։ Հանրային վայրերում կազմակերպվել է նաև փողոցային հանդիպումներ՝ բնակչությանը ծրագրին ներգրավվելու համար։
Նիստի վերջում հանձնաժողովի անդամները մասնակցային բյուջետավորման իրազեկման փուլը գնահատեցին դրական, իսկ հանձնաժողովի նախագահ՝ Էդուարդ Մելիքսեթյանը ըստ պլան-ժամանակացույցի հայտարարեց առաջարկների ներկայացման փուլի սկիզբը։
Կից փաստաթղթեր
 |
(81.09 Կբ)
|
 |
(25.67 Կբ)
|