| Նպատակ | Հավելված
ՀՀԼոռումարզիԼոռիԲերդհամայնքիավագանու
2026թ. հունիսի 19-իթիվ -Լորոշման
ՀՀԼոռումարզիԼոռիԲերդհամայնքիղեկավար`
___________________ Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ
2027-2029 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐ
ԼՈՌԻ ԲԵՐԴ 2026Թ.
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ....................................................................................................... 3
2. ՄԱՍ 1. ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ................................. 5
3. ՄԱՍ 2. ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԸ ........................................ 8
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Լոռի Բերդ համայնքի 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (այսուհետև՝ ՄԺԾԾ) համայնքի առաջիկա երեք տարիների զարգացման ռազմավարական ֆինանսական փաստաթուղթ է, որի հիմքում ընկած են համայնքիզարգացմանհնգամյածրագրերով սահմանված համայնքի զարգացման հիմնախնդիրները, ինչպես նաև ՀՀկառավարության ծրագրերով որդեգրվածառաջնահերթ ուղղությունները:
2027-2029 թվականների միջնաժամկետ հատվածում Լոռի Բերդ համայնքի տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններն են.
· Գյուղատնեսության բնագավառ.
- Իրականացնել ոռոգման համակարգի կառուցման և արդիականացման աշխատանքներ՝ նվազագույնի հասցնելու համար անմշակ վարելահողերի քանակը: Այս նպատակին հասնելու համար նախատեսվում է սուբվենցիոն ծրագրով իրականացնել ոռոգման համակարգի կառուցում
· Տրանսպորտիբնագավառ.
- Շարունակել ներհամայնքային ճանապարհների կանոնավոր տուֆ քարով սալարկման աշխատանքները՝ նվազագույնի հասցնելով ներհամայնքային անբարեկարգ ճանապարհների մակերեսը:
· Քաղաքաշինությանբնագավառ.
- Քանի որ բոլոր բնակավայրերում հիմնականում լուծված է գիշերային լուսավորության հարցը, նախատեսվում է իրականացնել արդիականացման աշխատանքներ՝ տեղադրված էկոնոմ լամպերը փոխարինելով ժամանակակից էներգոխնայող լուսատուներով:
· Շրջակա միջավայրի պաշտպանությանբնագավառ.
- Ավելացնել աղբահավաքման պարբերականությունը:
- Ավելացնել բնակավայրերում տեղադրված աղբարկղների թիվը:
· Կրթության բնագավառ.
Պայմաններ ապահովել համայնքում նախադպրոցականկրթության զարգացման համար, ավարտել Ագարակ, Ուռուտ և Սվերդլով բնակավայրերի մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրերով Յաղդան և Կողես բնակավայրերում գոյություն ունեցող շինությունների հիմնանորոգման միջոցով այդ բնակավայրերում ևս լուծել մանկապարտեզների խնդիրը: Համայնքի հինգ բնակավայրերում ունենալ գործող մանկապարտեզներ՝ բոլոր շահառուների համար հասանելի դարձնելով նախադպրոցական կրթությունը:
- Աջակցել համայնքում գործող դպրոցներին, նպաստել նրանց կողմից իրականացվող արդյունավետ ծրագրերին՝ տարբեր միջոցառումների և մրցույթների ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած աշակերտներին և նրանց ուսուցիչներին խրախուսելու համար դրամական մրցանակ տրամադրելու միջոցով:
· Սոցիալ-մշակութայինոլորտներ.
-Վերազինել համայնքային կենտրոնները, ստեղծել և ֆինանսավորել սպորտային և գեղարվեստի խմբեր, սպորտի զարգացումը խթանելու նպատակով ձեռք բերել անհրաժեշտ սպորտային գույք:
-Աջակցել համայնքում կազմակերպվող սպորտային միջոցառումների անցկացնանը, խթանել համայնքում սպորտի զարգացմանը:
-Բոլոր բնակավայրերում բարեկարգված խաղահրապարակների կահավորման համար ձեռք բերել անհրաժեշտ գույք:
-Աջակցել համայնքի ակտիվ երիտասարդների կողմից իրականացվող տարբեր մշակութային, ժամանցային, մարզական ծրագրերի իրականացմանը:
-Շարունակել դրամական խրախուսում տրամադրել կրթության, գիտության, արվեստի, սպորտի և այլ բնագավառներում հաջողություններ գրանցած երեխաներին և երիտասարդներին:
· Համայնքայինկառավարմանոլորտ.
- Իրականացնել համայնքայինծառայությանկատարելագործման, տեխնիկականվերազինմաննուղղվածմիջոցառումներ, վերապատրաստումների միջոցով նպաստել ծառայողանձնակազմի մասնագիտականկարողություններիզարգացմանը:
ՄԱՍ 1. ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ
Լոռի Բերդ համայնքի եկամուտների գոյացման աղբյուրները բաժանվում են երկու խմբի՝ սեփական եկամուներ և պաշտոնական դրամաշնորհներ:
2025 թվականի Լոռի Բերդ համայնքի վարչական բյուջե է մուտքագրվել 580 156,2 հազ. դրամ: Վարչական բյուջեի մուտքերի 340 222,7 հազ. դրամը բաժին է ընկել սեփական եկամուտներին, որից 189 986,6 հազ .դրամը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից բուսաբուծության աջակցության նպատակով և կարկտահարությունից տուժած բնակիչներին վճարելու համար ստացված գումարն է:
Վարչական բյուջեի հարկային եկամուտներում 2025 թվականին ամենախոշոր մասը բաժին է ընկել անշարժ գույքից գույքային հարկերին՝ 52359.2 հազ. դրամ:
Մնացած եկամուտների պատկերը հետևյալն է.
- փոխադրանիջոցների գույքահարկ- 24 439.8 հազ.դրամ ,
-տեղական տուրքեր- 621.4 հազ.դրամ,
-վարչական գանձումներ- 10 507,4 հազ.դրամ,
-վարձակալական վճար- 20 026.5 հազ.դրամ,
-այլ եկամուտներ- 232 268.3 հազ.դրամ (այդ թվում 189 986,6 հազ. դրամ բուսաբուծության աջակցության նպատակով և կարկտահարությունից տուժած բնակիչներին վճարելու համար ստացված գումար)
Ֆոնդային բյուջեի եկամուտները գոյացել են վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող մասհանումների և պետական բյուջեից ստացված սուբվենցիաների, որի գումարը կազմել է 119 257.3 հազ.դրամ, հաշվին:
Լոռի Բերդի համայնքապետարանի 2027-2029 թվականների ՄԺԾԾ-ի կազմման հիքում ընկած է ինչպես նախորդ տարիների բյուջեի մուտքերի վերլուծությունը, այնպես էլ տարբեր նորմատիվ իրավական ակտերով սահմանված համայնքի բյուջեին ամրագրված եկամուտների դրույքաչափերը:
2027-2029 թվականնների եկամուտների իրատեսական կանխատեսումների համար հաշվի է առնվել նախորդ տարիներին տեղական հարկերի, տուրքերի և վճարների գանձելիության մակարդակը, ինչպես նաև տվյալ բնագավառում առկա խնդիրների առաջացման պատճառները ու դրանք հաղթահարելու հնարավորությունները: Հիմք են հանդիսացել նաև ընթացիկ բյուջետային տարվա հաշվարկային եկամուտների և գոյացած ապառքների վերաբերյալ տեղեկությունները: Առանձին հարկատեսակների գծով կիրառվել են եկամուտների կանխատեսման փորձագիտական և միտումների վերլուծության մեթոդները: Մասնավորապես հաշվի են առնվել.
· անշարժ գույքից գույքային հարկերի մասով.
Այս հարկատեսակների գծով եկամուտների պլանավորման ժամանակ հաշվի է առնվել համայքապետարանի համակարգչային բազանում գրանցված անշարժ գույքի ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով և դրույքաչափերվ հաշվարկված հարկի գումարները, ինչպես նաև կուտկաված ապառքների գումարները և դրանց գանձման դինամիկան:
· փոխադրամիջոցների գույքահարկի մասով.
Այս հարկատեսակի գծով եկամուտների պլանավորման ժամանակ հաշվի է առնվել համայքապետարանի համակարգչային բազանում գրանցված փոխադրամիջոցների գծով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով և դրույքաչափերվ հաշվարկված հարկի գումարները, ինչպես նաև կուտկաված ապառքների գումարները և դրանց գանձման դինամիկան:
Վերոնշյալ հարկատեսակների պլանավորման համար հաշվարկներն իրականացվել են նաև հաշվի առնելով անշարժգույքիհարկևփոխադրամիջոցներիգույքահարկվճարողների, դրանցառանձինխմբերի, ինչպեսնաևհարկմանորոշօբյեկտներիհամարՀՀօրենսդրությամբսահմանվածհարկայինարտոնությունները:
Անշարժգույքիհարկիևփոխադրամիջոցներիգույքահարկիարտոնություններիսահմանմանիրավասությամբօժտվածէնաևհամայնքիավագանին, որիսահմանածարտոնություններիընդհանուրգումարըչիկարողգերազանցելտվյալհարկայինտարվա համարանշարժգույքիհարկիգծովհամայնքիբյուջեիհաստատվածեկամուտների 10 տոկոսըևփոխադրամիջոցներիգույքահարկիհամարհամայնքիբյուջեիհաստատվածեկամուտների 10 տոկոսը,ևայդարտոնություններիգումարիդիմացպետականբյուջեիցլրացուցիչդոտացիաներչենտրամադրվում:
· տեղական տուրքերի և վճարների մասով.
Տեղական տուրքերի և վճարների գումարների պլանավորումը իրականացվել է հաշվի առնելով «Տեղականտուրքերիևվճարներիմասին» ՀՀօրենքով սահմանված գործողությունների և ծառայությունների համար Լոռի Բերդ համայնքի ավագանու 24.12.2025թ. թիվ 75-Ն որոշմամբ սահմանված դրույքաչափերը :
· վարձակալական վճարների մասով.
Այս վճարի պլանավորումը իրականացվել է իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ կնքված հողի և անշարժ գույքի վարձակլության պայմանագրերով սահմանված վարձակալական վճարների տարեկան հաշվարկի գումարների համաձայն:
· այլ եկամուտների մասով.
Այլ եկամուտների մուտքերը հիմնականում գոյանում են համայնքին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական և այլ տեխնիկայով մատուցված ծառայությունների համար համայնքի բյուջե մուտքագրվող գումարներից: Այդ ծառայությունների համար վճարների սակագները սահմանված են Լոռի Բերդ համայնքի ավագանու 13.01.2023թ. թիվ 6-Ա որոշմամբ:
Եկամուտների կանխատեսման ժամանակ վերլուծվել են դրանց կատարման գծով ռիսկերը, որոնք մեծապես կախված են հարկ վճարողների վարքագծից: Հարկ վճարողների վարքագծից կախված եկամուտների հավաքագրման ռիսկերը գնահատվել են միջին, որը կարող է մեղմվել իրականացվող վարչարարության արդյունավետության բարձրացմամբ:
Ստորև ներկայացվում է ըստ եկամտի տեսակների 2027-2029 թվականնեերի համար վարչական բյուջեի եկամուտների կանխատեսումները՝ 2026 թվականի հաստատված և 2025 թվականի կանխատեսված բյուջեների ցուցանիշների համեմատական վերլուծությամբ (Աղյուսակ 1):
Աղյուսակ 1
|
Մուտքի անվանումը
|
2025թ փաստ
|
2026թ. հաստ
|
2027 թ. կանխ.
|
2028թ. կանխ.
|
2029թ. կանխ.
|
2027թ կանխ. և 2026թ. հաստ. բյուջեի տարբերություն
|
|
գումար
|
տոկոս
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ ՄՈՒՏՔԵՐ
|
580 156,7
|
458 838,7
|
429 400,0
|
465 330,0
|
502 550,0
|
-29 438,7
|
93,6
|
|
Գույքային հարկեր անշարժ գույքից
|
52 359,2
|
39 517,8
|
41 050,0
|
42 240,0
|
42 240,0
|
1 532,2
|
103,9
|
|
Գույքային հարկեր այլ գույքից
|
24 439,8
|
28 534,9
|
28 600,0
|
28 700,0
|
28 700,0
|
65,1
|
100,2
|
|
Տեղական տուրքեր
|
621,4
|
610,0
|
836,0
|
860,0
|
910,0
|
226,0
|
137,0
|
|
Պաշտոնական դրամաշնորհներ
|
239 934,0
|
270 550,8
|
315 946,9
|
347 552,0
|
382 307,2
|
45 396,1
|
116,8
|
|
հողի և գույքի վարձակ. եկամուտ
|
20 026,6
|
12 391,5
|
13 350,0
|
13 400,0
|
13 450,0
|
958,5
|
107,7
|
|
վարչական գանձումներ
|
10 507,4
|
7 934,0
|
9 440,0
|
9 740,0
|
9 940,0
|
1 506,0
|
119,0
|
|
մուտքեր տույժերից և տուգանքներից
|
|
100,0
|
150,0
|
150,0
|
150,0
|
50,0
|
150,0
|
|
այլ եկամուտներ
|
232 268,3
|
99 199,7
|
20 027,1
|
22 688,0
|
24 852,8
|
-79 172,6
|
20,2
|
Միջնաժամկետ հատվածում հարկային եկամուտների հավաքագրման ռիսկայնությունը մեծապես կախվածության մեջ կլինի հարկ վճարողների վարքագծից, որի զսպման/մեղմման նպատակով կիրականացվեն առավել արդյունավետ վարչարարական միջոցառումներ։
ՄԱՍ 2. ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԸ
Լոռի Բերդ համայնքի 2027-2029 թվականների ծախսերի պլանավորման հիմքում դրված են այն հիմնախնդիրները, որոնց լուծման առաջնահերթությունները ամրագրված են համայնքի զարգացման տեսլականում: Այդ նպատակով նախատեսվում են կատարել կապիտալ ծախսեր հետևյալ ուղղություններով.
· Գյուղատնեսության բնագավառ.
Քանի որ Լոռի Բերդ համայքը կազմված է միայն գյուղական բնակավայրերից, համայնքի բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, որի զարգացումից է հիմնականուն կախված բնակչության կենսամակարդակի բարելավումը:
Այդ նպատակին հասնելու համար նախորդ տարիների ընթացքում ձեռք են բերվել տարբեր գյուղատնտեսական տեխնիկա և գյուղատնտեսական գործիքներ, որոնցով վճարովի ծառայություններ են մատուցվում ինչպես համայնքի, այնպես էլ հարակից բնակավայրերի հողօգտագործողներին: Բոլոր բնակավայրերում տեղադրվել են հակակարկտային կայաններ, որոնց գոյությունը որոշ չափով մեղմացրել է գյուղատնտեսության արդյունքների կախվածությունը եղանակային պայմաններից՝ ավելի գրավիչ և կանխատեսելի դարձնելով գյուղատնտեսությամբ զբաղվելը: Այս ամենի շնորհիվ համայնքում մի քանի անգամով ավելացել է մշակվող վարելահողերի քանակը:
Այժմ համայնքում գյուղատնտեսության զարգացման առաջնահերթ խնդիրը դարձել է հողատարածքների ոռոգման հարցը: Վերջին տարիներին կլիմայական պայմանների փոփոխության պատճառով ոռոգման ներքին ցանցերի կառուցուման և արդիականացման հարցերը դարձել են օրակարգի կարևորագույն խնդիրները:
Վերը նշված հարցի լուծման համար 2027-2029 թվականներին նախատեսվել է սուբվենցիոն ծրագրերով իրականացնել ոռոգման ցանցերի կառուցման աշխատանքներ, յուրաքանչյուր տարի 300,0 մլն.դրամի չափով, որից 180.0 մլն. դրամը՝ սուբվենցիայի հաշվին:
· Քաղաքաշինությանբնագավառ
Լոռի Բերդ համայնքի զարգացման գերակայություններից է նաև ներհամայնքային ճանապարհների կառուցումը: Այդ նպատակով նախորդ տարիներին բոլոր բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերի միջոցով կատարվել են ներհամայնքային ճանապարհների կանոնավոր տուֆ քարով սալարկման աշխատանքներ: 2027-2029 թվականների ևս նախատեսվում է բոլոր բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերով իրականացնել ներհամայնքային ճանապարհների կանոնավոր տուֆ քարով սալարկման աշխատանքներ՝ յուրաքանչյուր տարի 300,0 մլն.դրամի չափով, որից 180.0 մլն. դրամը՝ սուբվենցիայի հաշվին:
· Կրթության բնագավառ
Նախատեսվում է ներդրումներ իրականացնել նաև նախադպրոցականկրթության զարգացման համար:
2022-2026 թվականներին հաստատված սուբվենցիոն ծրագրերով Ագարակ, Ուռուտ և Սվերդլով բնակավայրերի մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն 2026 թվականին և 2027 թվականին մանկապարտեզի գործող խմբեր կլինեն նաև Ուռուտ և Սվերդլով բնակավայրերում, իսկ Ագարակի մանկապարտեզում կբացվի ևս մեկ խումբ:
Մանկապարտեզի նոր խմբերի գործարկման պատճառով վարչական բյուջեում 2027-2029 թվականներին ավելացել է ինչպես մանկապարտեզի ծառայություններից օգտվելու համար վճարի գծով եկամտի, այնպես էլ վարչական բյուջեից նախադպրոցական կրթության գծով նախատեսված ընթացիկ դրամաշնորհի գումարը:
· Սոցիալ-մշակութայինոլորտներ
2027-2029 թվականներին համայքային բյուջեից միջոցներ կհատկացվեն նաև մշակույթի և սպորտի զարգացման համար:
Ստորև ներկայացվում է 2027-2029 թվականների համար նախատեսված վարչական ծախսերը՝ 2025թ. հաստատված և 2026թ. կանխատեսված բյուջեների ցուցանիշների համեմատական վերլուծությամբ (Աղյուսակ 2):
Աղյուսակ 2
| |
2025թ փաստ
|
2026թ. հաստ
|
2027 թ. կանխ.
|
2028թ. կանխ.
|
2029 թ. կանխ.
|
2027թ կանխ. և 2026թ. հաստ. բյուջեի տարբերություն
|
|
գումար
|
տոկոս
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ
|
447 069,7
|
458 838,7
|
429 400,0
|
465 330,0
|
504 550,0
|
-29 438,7
|
93,6
|
|
Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ
|
127 275,0
|
199 850,0
|
209 300,0
|
217 430,0
|
229 950,0
|
9 450,0
|
104,7
|
|
Տնտեսական հարաբերություններ
|
236 846,1
|
119 125,7
|
33 000,0
|
36 500,0
|
38 500,0
|
-86 125,7
|
27,7
|
|
Շրջակա միջավայրի պաշտպանություն
|
7 980,0
|
8 300,0
|
10 300,0
|
12 300,0
|
14 300,0
|
2 000,0
|
124,1
|
|
Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն
|
14 602,8
|
7 500,0
|
8 000,0
|
9 000,0
|
9 000,0
|
500,0
|
106,7
|
|
Հանգիստ, մշակույթ և կրոն
|
6 267,4
|
14 700,0
|
17 800,0
|
18 600,0
|
18 800,0
|
3 100,0
|
121,1
|
|
Կրթություն
|
14 728,4
|
17 018,0
|
30 500,0
|
33 000,0
|
34 000,0
|
13 482,0
|
179,2
|
|
Սոցիալական պաշտպանություն
|
370,0
|
5 000,0
|
5 700,0
|
5 700,0
|
5 700,0
|
700,0
|
114,0
|
|
Հիմնական բաժիններին չդասվող պահուստային ֆոնդեր
|
39 000,0
|
87 345,0
|
114 800,0
|
132 800,0
|
154 300,0
|
27 455,0
|
131,4
|
Ծախսային գործոնները, որոնք կանխատեսվող ժամանակահատվածում հնարավոր է, որ ազդեն համայնքում իրականացվելիք ծախսերի վրա հետևյալն են՝
· Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 24-րդ կետով սահմանված՝ պետական բյուջեից համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրի ընդհանուր արժեքի չափաբաժնի փոփոխությունները
· Արտակարգ իրավիճակով կամ որևէ բնական երևույթով պայմանավորված նոր՝ չնախատեսված ծախսերի անհրաժեշտություն կամ պլանավորված եկամտի նվազումը,
· Տարբեր գործնթացներով պայմանավորված արդեն իսկ նախատեսված ծրագրերի շահառուների թվի կտրուկ ավելացումը,
· Բոլոր այն ներքին և արտաքին ծախսային գործոնները, որոնք կարող են ազդել պետական բյուջեից ստացվող դոտացիաների, սուբվենցիաների և հատկացումների վրա,
· ՀՀ դրամի արժևորումը կամ արժեզրկումը, վառելիքի և շինանյութերի գների կտրուկ աճը, գնաճը, աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված պարենային և ոչ պարենային ապրանքների արտահանման կամ ներկրման սահմանափակումները, որոնք կարող են որևէ ազեդցություն ունենալ համայնքի սոցիալական և տնտեսական իրավիճակի վրա՝ դրանով պայմանավորված նաև կանխատեսվող ծախսերի վրա։
· Հնարավոր է լինեն նաև այլ ներքին և արտաքին գործոններ, որոնք ներկա պահին հնարավոր չէ կանխատեսել կամ որպես ռիսկ դիտարկել, որոնք, սակայն, կարող են էական բացասական ազդեցություն թողնել համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա՝ դրանով իսկ խոչնդոտելով կանխատեսվող ծախսերի կատարումը կամ նախատեսված ծրագրերի իրականացումը։
2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի համար, որպես առաջնահերթություն և գերակայություն է սահմանվում ավելի անվտանգ, բարեկարգ, կանաչապատ, էկոլոգիապես մաքուր, նորոգված ենթակառուցվածքներով,տնտեսապես զարգացած, հոգևոր, մշակութային, մարզական ակտիվ կյանքով ապրող և բարեկեցիկ բնակիչներով համայնք ունենալ: Առաջնահերթությունների թվում են՝ համակարգված աղբահանությունը, նախադպրոցական կրթության ոլորտում ընդգրկված առավել շատ երեխաների,համայնքային կյանքում երիտասարդների ակտիվ մասնակցությունը և այլն:
Համայնքում արտաքին ֆինանսական աջակցության չափեր և աղբյուրներ կանխատեսելն այնքան էլ իրատեսական չէ, քանի որ ներկա պահին առկա չեն հստակ պայմանավորվածություններ կամ արդեն իսկ կնքված պայմանագրեր ու համաձայնագրեր։ Քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավումը, սոցիալական կայունությունը, առողջապահական և հակահամաճարակային արդյունավետ համակարգերի գոյությունը ներքին անվտանգության ապահովման համար ունեն առանցքային նշանակություն:
Համայնքը պետք է ակտիվ համագործակցի նաև տարբեր միջազգային և տեղական կազմակերպությունների հետ, դիմելով նաև այդ կազմակերպությունների կողմից հայտարարված դրամաշնորհներին։ Միջազգային դրամաշնորհների և այլ ֆինանսական աջակցությունների միջոցով համայնքը միտված է զարգացնել հատկապես զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, կրթությունը, իրականացնել սոցիալական բնույթի և արևային էներգիայի կիրառմանն ուղղված ծրագրեր։
|