Այսօր: Երեքշաբթի, 21 Մայիսի 2024թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
17.11.27 ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ
Ողջունում եմ Ձեր կողմից Լոռի Բերդ համայնքի պաշտոնական կայքի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությունը: Համայնքապետարանի պաշտոնական կայքում դուք կգտնեք Ձեզ անհրաժեշտ տեղեկությունները և հետաքրքրող հարցերի պատասխանները՝ համայնքի և համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի գործունեության վերաբերյալ: Փորձելով առավելագույնս օգտագործել կայքի ընձեռած հնարավորությունները՝ մենք հանրությանը մատչելի և ամբողջական տեղեկատվություն ենք տրամադրում մեր աշխատանքների մասին, իրազեկում ենք Լոռի Բերդ համայնքում իրականացվող ծրագրերի, աշխատանքների և իրադարձությունների մասին: Մենք կաշխատենք, որ մեր կայքը լինի Ձեր լավագույն օգնականը՝ համայնքային իրադարձությունների, իրականացվող աշխատանքների և նախաձեռնությունների վերաբերյալ փնտրվող ... Մանրամասն
18.12.26 ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿ

www.azdararir.am

21.05.24 ՄՇՏԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ
Լոռի Բերդի համայնքապետարանը՝ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի նախաձեռնությամբ, մշտական համագործակցության մեջ է տարբեր կազմակերպությունների հետ, որոնցից է «Լոռե» փրկարար ջոկատ հասարակական կազմակերպությունը։ Այս շրջանակում համայնքի ղեկավարը շնորհակալագիր է հանձնել «Լոռե» փրկարար ջոկատ հասարակական կազմակերպության հիմնադիր Արմեն Առաքելյանին՝ Լոռի Բերդ համայնքին ցուցաբերված աջակցության և մշտապես համայնքի կողքին լինելու համար։
Հարգելի պարոն Առաքելյա՛ն, Լոռի Բերդի համայնքապետարանը երախտիքի խոսք է հղում Ձեզ, մաղթում անսպառ հաջողություններ և եռանդ։
20.05.24 ՀՀ-ՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴՀ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՅՑԸ՝ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Մայիսի 17-ին Լոռի Բերդ համայնքի   Լեջան բնակավայրի՝ վերջերս նորոգված և կահավորված  մանկապարտեզը հյուրընկալել էր ՀՀ-ում Գերմանիայի դաշնային հանրապետության դեսպանատան ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ Ֆլորիան Ֆոգթի՝  կնոջ  և մանկահասակ դստեր հետ։Հանդիպմանը ներկա էին Լոռի Բերդ  համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը, ներկայացուցիչներ  Լոռի Բերդի    համայնքապետարանից  և «Արփի» ՀԿ-ից։Հյուրերը նվերներ հանձնեցին մանկապարտեզի սաներին  և ծանոթանալով իրականացված բարեփոխումներին՝ հայտնեցին իրենց  հիացմունքը։Այցի ընթացքում քննարկվեցին նաև  Լոռի Բերդ համայնքի ղեկավարության հետ  հետագա  համագործակցության  հեռանկարները։ Հիշեցնենք, ... Մանրամասն
17.05.24 ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑ՝ ԼՂ-ԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻՆ

Մայիսի 16-ին Լոռի Բերդի համայնքապետարանի՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների հարցերով զբաղվող պատասխանատուները հերթական այցելությունը կատարեցին Լոռի Բերդ համայնքի Բովաձոր, Ագարակ, Լեջան և Յաղդան բնակավայրերում ապաստան գտած մեր հայրենակիցներին։ Այցի ընթացքում քննարկվեցին վերջիններիս հուզող խնդիրները։

ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիները Լոռի Բերդ համայնքի ղեկավարի և համայնքապետարանի համապատասխան աշխատակիցների մշտական ուշադրության կենտրոնում են։
Նմանօրինակ այցերը կրելու են շարունակական բնույթ։

 
 
16.05.24 ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Մայիսի 16-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես ուսանողների և երիտասարդների օր:
Սիրելի' ուսանողներ և երիտասարդներ,
Շնորհավորում եմ Ձեզ՝ մաղթելով մասնագիտական ձեռքբերումներ, սովորելու ամուր կամք և վճռականություն: Միայն կայուն գիտելիքների շնորհիվ է հնարավոր դառնալ հմուտ և պահանջված մասնագետներ և շենացնել հայրենիքը:
Սիրելի' երիտասարդներ, եղեք աշխատասեր, ուշիմ: Ձեր ուսումնառության տարիներն օգտագործեք՝ դառնալով բանիմաց քաղաքացիներ՝ ի նպաստ հայրենիքի:
Գիտակից երիտասարդներն են կայուն պետության հիմնասյունը, և նրանց շնորհիվ միայն կարող ենք ունենալ ծաղկուն երկիր: Մաղթում եմ Ձեզ աշխատասիրություն, սեր և հետաքրքրասիրություն՝ առ գիտելիք:
Թող Ձեր բոլոր ջանքերն ուղղված լինեն հզոր և կայուն ապագայի ստեղծմանը:
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու հերթական նիստ 15.03.2024թ.
Ինչպես դիմել համայնքապետարան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner