| Լոռի Բերդ համայնքը բնակչությանը և զբոսաշրջիկներին որակյալ ծառայություններ մատուցող և սոցիալ – տնտեսական բնականոն զարգացում պահովող բազմաբնակավայր համայնք է, որտեղ զարգացած են միջազգային տուրիզմն ու էկոտուրիզմը, և որտեղ ստեղծված է ներդրումների համար մրցունակ միջավայր, իսկ բնակիչներն ապրում են բարեկեցիկ կյանքով: Նշված տեսլականին հասնելու համար համայնքը որդեգրել է հետևյալ ռազմավարությունը. ü  Ապահովել համայնքի կազմի մեջ մտնող բոլոր բնակավայրերի՝ համամասնական զարգացումը, ü Բարելավել համայնքի ֆինանսական դրությունը` իրականացնելով համայնքի բյուջեի հարկային եկամուտների գանձման, ոչ հարկային եկամուտների, տեղական տուրքերի ու վճարների սահմանման և գանձման արդյունավետ քաղաքականություններ, ü  Ըստ ամենայնի խթանել ձեռներեցությունը` այն սերտորեն կապելով համայնքի տնտեսական զարգացման հետ, ü  Պահպանել համայնքի  ճարտարապետության արդի ոճը, բացառել ինքնակամ շինարարությունը և ապօրինի հողազավթումները, ü Խթանել համայնքային տարբեր շահագրգիռ կողմերի, դոնոր կազմակերպությունների, հասարակական և բարեգործական կազմակերպությունների, անհատների նախաձեռնությունները և նրանց ներգրավմամբ հետևողականորեն իրականացնել բարեփոխումներ` նպաստելով համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը, ü  Սերտորեն համագործակցել համայնքի բնակչության, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և գործարարների հետ , üՆպաստել համայնքում աշխատատեղերի ընդյալնմանը՝ ռացիոնալ օգտագործելով բնական ռեսուրսները, զարգացնելով առևտրի և սպասարկման ոլորտն ու գյուղատնտեսությունը, ü  Բարձրացնել բնակչության կենսամակարդակը՝ ընդլայնելով մատուցվող հանրային ծառայությունների որակն ու շրջանակը: |